Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու. France 24

ԱՄՆ-Իրան բանակցություններում իրանական կողմի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել են Դոհա՝ Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմադ բին Աբդել Ռահման ալ-Թանիի հետ բանակցությունների վարելու նպատակով։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հնարավոր համաձայնագիր կնքելու շրջանակում։

Հանդիպման օրակարգի հիմնական թեմաների առանցքում կլինեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները։

Տեղեկությունների համաձայն՝ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահը: Նա, ինչպես սպասվում է, կմասնակցի վերջնական համաձայնագրի շրջանակներում իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման վերաբերյալ քննարկումներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031