Մերձավոր Արևելք․ Իրանը գլոբալ ինտերնետային հարված է հասցնում

Մայիսի կեսերին հայտնի դարձավ՝ Իրանը վերահսկողության տակ է վերցնում համաշխարհային ինտերնետի մի մասը՝ հակառակ դեպքում սպառնալով ոչնչացնել այն։ Թեհրանը կարող է վնասել ստորջրյա մալուխները, որոնցով անցնում է Եվրոպայի և Ասիայի միջև ինտերնետային տրաֆիկը, եթե այլ պետություններ հրաժարվեն վճարել դրանց օգտագործման համար նախատեսված վճարները: CNN-ը հաղորդում է՝ Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ պատրաստվում են վճարներ գանձել Եվրոպայի, Ասիայի և Պարսից ծոցի երկրների միջև Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետ մալուխների օգտագործման համար:

Իրանցիները մտադիր են վճարներ պահանջել մոլորակի խոշորագույն IT ընկերություններից, որոնք աշխատում են այս մալուխների միջոցով։ Պահանջների տակ կարող են ընկնել Google-ը, Microsoft-ը, Amazon-ը և տեխնոլոգիական այլ հսկաներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված՝ իրանական լրատվամիջոցներում արդեն թափանցիկ ակնարկել են՝ եթե չվճարեն, տրաֆիկը կարող է խափանվել։

Մալուխներն անցկացված են Հորմուզի նեղուցի հատակով, որի մի մասը վերահսկվում է Թեհրանի կողմից: CNN-ը նշում է՝ դրանց նույնիսկ մասնակի վնասը կարող է ազդել բանկային գործառնությունների, բորսաների, cloud ծառայությունների և արհեստական ​​բանականության ենթակառուցվածքների վրա ամբողջ մոլորակի վրա՝ լուրջ խափանումներ առաջացնելով համաշխարհային ցանցում՝ սկսած առցանց ծառայություններից, բանկերից և բորսաներից մինչև հոսքային հարթակներ:

Այսպիսով, փաստորեն, Իրանը Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո պատրաստվում է վերահսկողության տակ վերցնել այդ ջրային ճանապարհի տակ արդեն դրված մալուխները։ Բացի այդ, կապի նոր գծերի անցկացման համար արտոնագրային վճար կսահմանվի, իսկ դրանց սպասարկմամբ կկարողանան զբաղվել միայն իրանական ընկերությունները։ «Մենք վճար ենք գանձելու ինտերնետ-մալուխների համար»,- ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները հաստատել է իրանական բանակի ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին:

Կարդացեք նաև

Իրանցիներն ու նրանց հետ փոխկապակցված կառույցներն արդեն մասնակցել են տարածաշրջանում մալուխների վնասմանը։ Օրինակ՝ 2024 թվականի գարնանը Sheba Intelligence վերլուծական հարթակը գաղտնի փաստաթղթերին հղումով հայտնել է՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 313 ստորաբաժանումը և Եմենի հուսիների կազմակերպության Ansar Allah կիբեռզորաբաժանումը երկու հատուկ գործողություն են իրականացրել (2024 թվականի փետրվարին և մարտին)՝ ուղղված Կարմիր ծովով անցնող սուզանավային մալուխներին։ Sky News-ի տվյալներով՝ սա ազդել է Կարմիր ծովով անցնող երթևեկության 25%-ի վրա՝ Աֆրիկա, Ասիա և Մերձավոր Արևելք տվյալներ փոխանցող գծերով: 15 ստորջրյա մալուխներից չորսը լուրջ վնասվել են (Հոնկոնգում գործող HGC Global Communications-ի տվյալներով՝ դրանց թվում են Ասիա-Աֆրիկա-Եվրոպա 1-ը, Եվրոպա-Հնդկաստան դարպասը, Seacom-ը և TGN-Ծոցը):

Այսօր, Էփշտեյնի կոալիցիայի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիայի պատճառով, նմանատիպ ինտերնետային հարվածը տարածաշրջանայինից կարող է վերածվել գլոբալի։ 2020-ականների սկզբի դրությամբ ջրի տակ կար ավելի քան 530 գործող և անցկացվող ինտերնետային մալուխ՝ ավելի քան մեկ միլիոն կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հիմնական մայրուղիներն անցնում են Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափի և Եվրոպայի երկրների միջև։ Եվրոպայից մալուխները գնում են դեպի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրներ և Հնդկաստան։ Իսկ Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափից մալուխները ձգվում են դեպի Ճապոնիա, Հարավարևելյան Ասիայի երկրներ և Ավստրալիա։

Առանձին մալուխների երկարությունը մեծապես տարբերվում է: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայից մինչև Ֆրանսիա ձգվող Circe South մալուխը ընդամենը 115 կմ երկարություն ունի, մինչդեռ ԱՄՆ-ը և Ճապոնիան միացնող Pacific Crossing-1 մալուխը՝ մինչև 21․000 կմ երկարություն։ Ընդհանուր առմամբ, մալուխի երկարությունը կախված է միացման համար անհրաժեշտ հեռավորությունից: Շատ երկրներ և ընկերություններ անցնում են մեկ մալուխից այն կողմ և, անհրաժեշտության դեպքում, տեղադրում են լրացուցիչ մալուխներ (սովորաբար միմյանցից զգալի հեռավորությունների վրա): Եթե մեկ մալուխը խափանվում է, ազդանշանը վերաուղղորդվում է պահեստային մալուխներով:

Այսօր ստորջրյա մալուխներն են աշխարհը դարձնում այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն դրանց խոցելիությունը բխում է հենց իրենց կառուցվածքից և տեղադրման խնդիրներից, ավելի ճիշտ՝ մալուխատար նավերի պակասից։ Այս բոլոր մալուխները շատ բարակ են։ Բացի այդ, դրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք, բաղադրիչներ, ինչպես նաև նյութեր, որոնցից պատրաստված են։ Մալուխը կտրելը կամ վնասելը բավականին հեշտ է. խորության մեջ իջեցվող կառուցվածքի մի մասի տրամագիծն ընդամենը մինչև 6 սանտիմետր է։

2025-ի գարնանը Չինաստանն աշխարհին ներկայացրեց մալուխները կտրելու համար նախատեսված հատուկ կոմպակտ խորը ծովային սարք, որը կարող է վնասել նույնիսկ աշխարհի ամենապաշտպանված ստորջրյա կապի և էլեկտրահաղորդման գծերը: Այս գործիքն ունակ է գծեր կտրել մինչև 4000 մետր խորության վրա, ինչը կրկնակի գերազանցում է գոյություն ունեցող ստորջրյա կապի ենթակառուցվածքի առավելագույն գործառնական տիրույթը և հատուկ նախագծված է ինտեգրվելու չինական առաջադեմ մարդատար և անօդաչու ստորջրյա տրանսպորտային միջոցների հետ, ինչպիսիք են Fendouzhe-ն (Striver) և Haidou-ն:

Այն մշակվել է պետական ​​CSSRC ինստիտուտի կողմից: Պաշտոնապես այն նախատեսված էր փրկարարական գործողությունների և ռեսուրսների արդյունահանման համար, սակայն մասնագետներն արագ հիշեցին մայրցամաքները միացնող ստորջրյա ինտերնետային մալուխների մասին, օրինակ՝ ԱՄՆ-ի և Ասիայի միջև: Կամ Գուամի մոտ, որտեղով անցնում է ամենածանրաբեռնված երթուղիներից մեկը: Սարքն արդեն ինտեգրվում է Fengdou Zhe-ի նման սուզանավերի և Haido շարքի անօդաչու թռչող սարքերի հետ: Այլ կերպ ասած՝ տեխնիկապես այս սարքերը այժմ կարող են օգտագործվել ամբողջ տարածաշրջանի ինտերնետը ցանկացած պահի անջատելու համար:

Ներկայումս, կախված երթուղուց, մալուխները կարող են տեղադրվել մինչև 8 կիլոմետր խորության վրա՝ երկու անգամ ավելի խորը, քան վերը նկարագրված սարքավորումների կողմից սովորաբար օգտագործվող մալուխները: Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են այդքան խորը աշխատել, և նման խորությունները միշտ չէ, որ հնարավոր են: Իրական տեղադրումից առաջ կատարվում են զգալի նախապատրաստական ​​աշխատանքներ: Անհրաժեշտ է երթուղու մանրակրկիտ ուսումնասիրություն՝ ապահովելու համար, որ այն անվտանգ և ծախսարդյունավետ լինի:

Մալուխների անցկացումն իրականացնում են հատուկ մալուխատար նավերը, որոնք պատրաստվում են հատուկ պատվերով։ Դրանք ունեն մի ուշագրավ առանձնահատկություն. տախտակամածներին և նավամբարում ունեն մեկ կամ մի քանի հսկայական թմբուկներ (կոճեր), որոնց վրա բեռնվում է մալուխը։ Կախված նավի տեսակից՝ այն կարող է տեղավորել մինչև մի քանի հազար կիլոմետր մալուխ։ Մալուխն արձակվում է էլեկտրական հաղորդակով աշխատող մալուխային մեքենաների հատուկ համակարգի միջոցով, որը հիշեցնում է ճախարակ (ամբարձիչ)։ Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում հաշվվում է ընդամենը 60-ից մի փոքր ավելի մալուխատար նավ, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի աշխատանքային գրաֆիկը պլանավորված է մի քանի տարի առաջ։

Ստորջրյա մալուխների հետ կապված մեկ այլ խնդիր այն է, որ ենթակառուցվածքների ոլորտում միջազգային իրավունքը զարգացած չէ և որոշ չափով հնացած է: Եվ ԱՄՆ-ը, և Չինաստանը փորձել են լրացնել բացերը սեփական կանոնակարգերով։ Սակայն երկուսի ջանքերը բավարար չէին։ Թեկուզ և տարբեր պատճառներով։

Ամերիկյան օրենսդրությունը չափազանց հին է։ ԱՄՆ-ի ամենաթարմ օրենսդրական ակտը, որը վերաբերում է ստորջրյա մալուխներին, 1888 թվականի «Ստորջրյա մալուխների մասին» ակտն է։ Մալուխի վնասումը ենթադրում է 5.000 դոլար տուգանք և մինչև 2 տարվա ազատազրկում։ Համեմատության համար՝ խարիսխ գցելիս կամ ձկնորսական ցանցեր օգտագործելիս ցուցաբերած անփութությունը հղի է ընդամենը 500 դոլար տուգանքով և երեք ամսվա կալանքով։ Սրանք չափազանց թույլ զսպող գործոններ են այնպիսի գործողությունների համար, որոնց վերականգնման ծախսերը հասնում են մինչև 3 միլիոն դոլարի։

Չինաստանն, իր հերթին, պնդում է, որ մայրցամաքային դարակով մալուխների տեղադրման ուղիների ուրվագծումը գտնվում է այն տիրապետող պետության իրավասության ներքո։ Գործնականում դա ենթադրում է ծանուցել պետության ծովային վարչակազմին և գրավոր թույլտվություն ստանալ երկրի ռազմածովային ուժերից, ինչը երբեմն հանգեցնում է երթուղու վերամշակման: Միայն դրանից հետո օպերատորը կարող է պահանջել մալուխը պետության տարածք դուրս բերելու թույլտվություն: Դրանից հետո նա պետք է մշտապես և ամբողջությամբ տեղեկացնի իշխանություններին իր գործունեության մասին։

Այս ամենը մեծապես նպաստում է Իրանի իշխանությունների ծրագրերին՝ Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո իրենց վերահսկողության տակ վերցնել նաև դրա տակով անցնող համաշխարհային ինտերնետի մի մասը։

Օլեգ Սարով

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031