Հնդկաստանում բենզինի գները տասը օրվա ընթացքում աճել են չորս անգամ
Հնդկաստանում բենզինի գները բարձրացել են մեկ լիտրի համար 2.61 ռուփիով, իսկ դիզելային վառելիքինը՝ 2.17 ռուփիով, ինչը չորրորդ աճն է երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, գրում է Economic Times-ը։
Օրինակ՝ Նյու Դելիում բենզինի գինը հասել է 102.12 ռուփիի։ Դիզելային վառելիքի գինը մեկ լիտրի համար 95.2 ռուփի է։
Նշվում է, որ Հորմուզի նեղուցում ամիսներ շարունակվող շրջափակումը և խափանումները լուրջ խնդիրներ են ստեղծել ամբողջ աշխարհում էներգամատակարարման հետ կապված՝ շղթայական ռեակցիա առաջացնելով Մերձավոր Արևելքից նավթի և գազի համար կախված երկրների տնտեսություններում։ Մասնագետները նշել են, որ երբ հայտարարվում է խաղաղության համաձայնագրի մասին, նավթի գները սկսում են անկում ապրել։ Եվ երբ շուկան հասկանում է, որ լուծում չկա, գները կրկին բարձրանում են։



