Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս օգտագործել ռուսական բանակը ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար՝ օտարերկրյա պետությունների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ նախագահը, ի թիվս այլնի, կկարողանա ՌԴ ԶՈւ կազմավորումներ ուղարկել ռուսաստանցիներին օտարերկրյա և միջազգային դատարանների հետապնդումներից պաշտպանելու համար, որոնք օժտված են լիազորություններով առանց Ռուսաստանի մասնակցության։ Բացի այդ, ինչպես բխում է օրենքից, պետական մարմինները ՌԴ նախագահի որոշմամբ միջոցներ կձեռնարկեն նաև ռուսաստանցի քաղաքացիների պաշտպանության համար՝ այլ երկրների դատարանների կողմից նրանց ձերբակալության, քրեական և այլ հետապնդումների դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031