Թուրքիան ռազմական օդուժով աշխարհում 8-րդն է
«Global Firepower» վերլուծական կենտրոնը հրապարակել է ռազմաօդային ուժերի վերաբերյալ 2026 թվականի համաշխարհային զեկույցը, որտեղ երկրների վարկանիշը հաշվարկվել է ըստ նրանց ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների քանակի ու մարտական կարողությունների: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ զեկույցի՝ Թուրքիան իր ունեցած 1.101 միավոր ռազմաօդային տեխնիկայով (կործանիչներ, ուղղաթիռներ, օժանդակ օդային տեխնիկա) զբաղեցնում է աշխարհում հզոր օդուժ ունեցող առաջատար 10 երկրների շարքում:
Զեկույցում առանձնակի շեշտվում է թուրքական օդուժի արդիականացման գործընթացն ու նոր սերնդի ռազմական տեխնիկայի ներգրավումը զինանոց:
Վարկանիշային աղյուսակի առաջին եռյակը գլխավորում են ԱՄՆ-ն՝ 13.032, Ռուսաստանը՝ 4.237 և Չինաստանը՝ 3.529 միավոր տեխնիկայով: Թուրքիան զբաղեցնում է 8-րդ տեղը:



