Իսրայելը փորձում է ԱՄՆ-ից հասնել Իրանի հետ գործարքի առավել խիստ պայմանների. WSJ
Իսրայելը ճնշում է գործադրում ամերիկյան գործընկերների վրա՝ ձգտելով Իրանի հետ գործարքի առավել խիստ պայմանների: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Wall Street Journal թերթին։
«Իսրայելը հրապարակայնորեն՝ լրատվամիջոցների միջոցով, ճնշում է գործադրում ամերիկյան գործընկերների վրա՝ պահանջելով ավելի խիստ գործարք՝ Իրանի կողմից մեծ թվով պարտավորություններով»,- ասված է հրատարակության հաղորդագրության մեջ։
Իսրայելը մտավախություն ունի, որ համաձայնագիրը կթուլացնի տնտեսական և ռազմական ճնշումը Իրանի վրա և կկապի Իսրայելի իշխանությունների ձեռքերը Թեհրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ դիմակայությունում, նշվում է հաղորդագրության մեջ։



