Իրանի նախագահը կարգադրել է վերականգնել համացանցի հասանելիությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրվում է վերականգնել համացանցի հասանելիությունը երկրի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աղբյուրին։
NetBlocks մոնիթորինգային խմբի տվյալներով՝ Իրանի իշխանություններն ամբողջ երկրում համացանցի գրեթե ամբողջական անջատման ռեժիմը պահպանում էին ավելի քան 87 օր։



