Լատվիայում ընդդիմադիր պատգամավորի գլխավորությամբ նոր կառավարություն է կազմավորվում
Լատվիայի ընդդիմադիր պատգամավոր Անդրիս Կուլբերգսը մայիսի 25-ին հայտարարել է, որ նպատակ ունի ձևավորել չորս կուսակցությունից բաղկացած մեծամասնության կառավարություն։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Կուլբերգսըին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն է հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն։
Կուլբերգսը գլխավորում է «Միացյալ ցուցակ»-ը՝ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր դաշինքը, և կստանձնի վարչապետի պաշտոնը, եթե օրենսդիրները հաստատեն իրեն և նրա կենտրոնամետ կաբինետը։
Լատվիայի նախագահ Ռինկևիչսը հայտնել է, որ խորհրդարանը կարող է քվեարկել նոր կառավարության շուրջ արդեն այս շաբաթ։
Ազգային անվտանգությունը, ինչպես ակնկալվում է, կմնա Կուլբերգսի կոալիցիայի գերակա խնդիրը: Reuters-ը շեշտում է, որ Բալթյան երկրները պահպանում են կոշտ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ և մնում են Մոսկվայի ամենաբացահայտ քննադատներից մեկն Ուկրաինայում պատերազմի պատճառով։
Բալթյան երկրները, որոնք Կիևի դաշնակիցներն են և ՆԱՏՕ-ի անդամներ, վերջին ամիսներին հաղորդել են ռուսական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ ներխուժումների մասին։
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել իր կոալիցիայի ներսում երկիր ԱԹՍ-ների ներխուժման շուրջ վեճից հետո, ինչը հանգեցրել է նրա կառավարության փլուզմանը նախատեսված ընդհանուր ընտրություններից ընդամենը հինգ ամիս առաջ։



