Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ։
«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը համաձայնվելու է, որ այդ միջանցք կոչվածը ԱՄՆ իրենով անի»:
Անդրադառնալով ԱՄՆ-ում կնքվելիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին՝ բրիտանական Guardian-ը նշում է:
Գազա քաղաքի բնակչությունը պետք է հեռանա մինչև այս տարվա հոկտեմբերի 7-ը: Գազայի հանդեպ վերահսկողության հաստատման պլանի մասին նման մանրամասներ է հաղորդել Maan լրատվական գործակալությունը:
Աշխարհում ոչ մի քրիստոնյա, նույնիսկ ամենաինքնահավանները, իրենք իրենց մասին այդքան բարձր կարծիքի չեն եղել: Էլ չասեմ Աստվածաշնչյան տողերը սեփական արշինով ներկայացնելու և այն չարաշահելով՝ ժողովրդին կուրորեն խաբելու Նիկոլի «տաղանդի» մասին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցի ընթացքում հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամությունը:
Գերմանիան կասեցնում է այն զենքերի արտահանումն Իսրայել, որոնք կարող են օգտագործվել Գազայի հատվածում, հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցն՝ արձագանքելով Գազա քաղաքը գրավելու Իսրայելի ծրագրերին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգոստոսի 8-ին հայտարարել է՝ հարկավոր է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար:
Լոս Անջելեսից հյուսիս լեռնային տարածքում հրդեհը բռնկվել և արագ տարածվել է։ Հազարավոր մարդիկ են տարհանվել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկում է տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու:
Ղազախստանում սկսվել է առաջին ատոմակայանի շինարարությունը։ Ուլկեն գյուղի մոտակայքում սկսվել են ինժեներական հետազոտություններ՝ ատոմակայանի կառուցման համար օպտիմալ տեղանք ընտրելու և նախագծային փաստաթղթեր պատրաստելու համար։
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իսրայելին անհապաղ վերանայել Գազա քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր պլանները, քանի որ դա միայն ավելի շատ արյունահեղության կհանգեցնի:
Միջազգային մամուլն արդեն անդրադառնում է ադրբեջանական SOCAR-ի կնքած հուշագրին։ Թեմայի մասին գրել է France 24-ը, իսկ Euroactiv-ն անդրադարձել է SOCAR-ExxonMobil գործարքին՝ այն որակելով՝ որպես առանցքային, ադրբեջանական ԶԼՄ-ները սա որակում են՝ որպես ռազմական ճեղքում, որով էներգետիկ համագործակցության նոր գլուխ է բացվում։
Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։
Այն պետք է բոլորին իրենց համար և էդտեղ բոլորը կան իրենց շահով : Չկանք մենք: Չկա Հայաստանը: Կա մեկ բառ՝ «նիկոլական խաղաղություն» և այդ բառից «նիկոլական լեգիտիմության» հոտ է գալիս: Այդ հոտը այս երկրի 88%-ին, մեղմ ասած, դուր չի գալիս: Այդ «նիկոլական խաղաղության» շահառուին Թուքիային ու Ադրբեջանին այս ժողովրդի 79% և 87%-ը համարում են քաղաքական սպառնալիք:
«Սա ոչ մի կերպ չի կարող օգտակար լինել Հայաստանի համար, եթե, իհարկե, խոսքը անձամբ Փաշինյանի մասին չէ, քանի որ նա չի մտածում ազգային շահերի տեսանկյունից: Նա փորձում է Հայաստանը և իրեն ինտեգրել արևմտյան աշխարհին՝ միաժամանակ հրաժարվելով ազգային շահերից։ Սա, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին»,- ասել է Զատուլին։
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ նոր համակարգ է մշակում Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային:
Ռուսաստանը պատրաստ է զարգացնել Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցությունը, որտեղ դա շահավետ է երկու կողմերի համար:
Գործարքի իմաստը ոչ թե լոգիստիկ զարգացումն է որպես այդպիսին, այլ Հայաստանի ինտեգրումը բարդ ու անարդյունավետ տրանսպորտային մի կոնստրուկցիայի, որը խարսխված է եվրասիական տարանցման մեջ Ադրբեջանի բացառիկ դերակատարման մասին միֆի վրա:
NBC News-ը հաղորդել է, որ Դոնալդ Թրամփը գոռացել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա՝ Գազայում սովի բացակայության մասին նրա արած պնդումների համար:
Երկու երկրները կնքել են 35 միլիարդ դոլարի հսկայական համաձայնագիր Իսրայելի Լևիաթան հանքավայրից գազի մատակարարման վերաբերյալ՝ նշելով Իսրայելի պատմության մեջ գազի արտահանման ամենամեծ գործարքը։
«Այսօր Վաշինգտոնում տեղի ունեցող գործընթացը ոչ թե խաղաղության դարաշրջանի մեկնարկ է, այլ պանթուրքիստական ծրագրի վաղուց գծագրված շախմատային պարտիայի հերթական քայլը։ Այն ոչ մի աղերս չունի ո՛չ հայկական շահի, ո՛չ հայկական անվտանգային օրակարգի, ո՛չ էլ՝ մեր պետականության գոյաբանական հիմնավորումների հետ»:
Իսրայելի կողմից Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը պետք է անմիջապես կասեցվի, հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն Սպիտակ տանը կայանալիք «Խաղաղության ստորագրման արարողությանը», գրել է Թրամփը հինգշաբթի օրը իր Truth Social հարթակում։
Արբանյակային կոմերցիոն լուսանկարները ցույց են տալիս, որ Իսրայելի զինված ուժերը զորքեր և սարքավորումներ են կուտակում Գազայի հետ սահմանի մոտ, որոնք կաջակցեն հնարավոր նոր ցամաքային ներխուժմանը պաղեստինյան անկլավ։
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըհայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որվարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքըարտահայտելու և իր կրոնը պաշտպանելուհամար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին երկրի նախարարների կաբինետի առանցքային նախարարների հետ նիստ կանցկացնի՝ քննարկելու Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման հետևանքները:
Լիբանանը կանգնած է նոր վտանգավոր փուլում, որտեղ ներքին քաղաքական ճգնաժամը խաչվում է արտաքին ուժերի շահերի հետ։
Կամչատկայից 170 կմ հեռավորության վրա hուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Երկրի մակերևույթի լուրջ շարժման: Սարքերը գրանցել են, թե ինչպես է Վլադիվոստոկը սեյսմիկ իրադարձությունից 10 րոպե անց տեղաշարժվել 5 սմ դեպի հարավ, ապա՝ 5 սմ դեպի հյուսիս: