Հայաստանի նախագահը նաև շրջայցեր կկատարի մի շարք երկրների ցուցահանդեսային տաղավարներում։
Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին և երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում ՀԱՄԱՍ-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաև թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։
Բեռնատարների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածով արգելված էր նոյեմբերի 26-ից մինչև 29-ը եղանակային պայմանների պատճառով, ինչի հետևանքով էլ հերթ է գոյացել։
Ամբողջապես անվտանգային համակարգից զրկված երկրում մի պահ պատկերացրեք ռուսական ռազմաբազայի հեռանալուց հետո թրքական զորքերի վայրագ մուտքը Հայաստան, նրանց անասնական խրախճանքը…
Նոյեմբերի 30-ին ամերիկյան այս ռազմակայան են տեղափոխվել զինվորական օժանդակ ուժեր և մարտական տեխնիկա հարևան Իրաքից։ 2015 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն ինը ռազմակայան է ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Դրանցից խոշորագույնը գտնվում է Թել Բեյդարում՝ Հասաքա վարչական կենտրոնից հյուսիս։
Վերջերս Ն. Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված «Խաղաղության խաչմերուկը» նպատակ է հետապնդում ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք հատելով Հայաստանի տարածքը՝ կխթանեն տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։
Հարձակման հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվել։ Անվտանգության ուժերը շրջանում պարետային ժամ են հայտարարել։
Հրադադարի ավարտվելու ժամկետից մեկ ժամ առաջ՝ տեղի ժամանակով առավոտյան 6։00-ին, Իսրայելը հայտարարել էր, որ Գազայից արձակված հրթիռ է կալանել։
ՌԴ Գերագույն դատարանը ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանն արժևորել է Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացմանըաջակցությունը
Այն, ինչ ես նկատի ունեի և կարծում եմ, որ ասացի` այն էր, որ այսքան երկար պահելով ԼՂ-ն նույն իրավիճակում, առանց հաշվի առնելու, թե Երևանն ինչ կարող էր առաջարկել այնտեղ ավելին ձեռք բերելու համար, Հայաստանը կորցրեց իր վերահսկողությունը պահպանելու հնարավորությունը մի վայրի նկատմամբ, որը շատ հայերի մտածելակերպում առանցքային է։
Իրանը պատրաստակամություն է հայտնել բարելավել ռազմական հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Ինչպես տեղեկացնում է IRNA-ն՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստանում պատշատ ընդունելուն, կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսպանիայի դեսպանը: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
«Ծնկածը, պատմական հայրենիքի մի մեծ մասը հայաթափածը խաղաղության պայմանագիր չի կարող կնքել. դա խաբկանք է։ Արցախը կորցնելուց հետո հիմա խոսում են՝ Սյունիքը պաշտպանելու մասին, դա չանելուց հետո խոսելու են՝ դե գոնե Հայաստանի մի կտորը պահպանենք, որ պետություն ունենանք. այս վիճակն է»,- ասաց Սահակյանը։
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ի իր միկրոբլոգում անդադարձել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է 30 պաղեստինցիների ցուցակը, որոնք նոյեմբերի 30-ին պետք է ազատ արձակվեն իսրայելական բանտերից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության հաղորդագրությանը:
Եվրամիությունը հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, ինչի ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքական կապիտալ է ներդնում։ Եվրամիությունը նաև դիտարկելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում հաստատված անձանց հետագա աջակցության հարցը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, ապա Եվրամիությունն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են՝ միասին կանխորոշելու հետագա համագործակցության ոլորտները:
ՌԴ-ի համար իր հանդեպ թշնամական վերաբերմունքը նորություն չէ․ Նասիմ Թալեբ
Քաղաքականությամբ զբաղվողները, պատերազմ հրահրողները պետք է պարտադիր զգան սխալների հետևանքները․ Թալեբ
Նասիմ Թալեբին փորձում է կանխատեսել, թե աշխարհին ինչ է սպասվում առաջիկայում
«Գիտեմ, որ Տիգրան Մեծի ժամանակ ծովից ծով էր Հայաստանը։ Այն, ինչ տեսնում եմ, անընդհատ Հայաստանի տարածքային կրճատումներ են եղել պատմության ընթացքում, ու նաև այս վերջին ցնցումը շատ ծանր է։ Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել, ունեք շատ ուժեղ Սփյուռք, որը կարող է լուրջ ներուժ ունենալ։ Ինձ համար ցավոտ է, որ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում։ ՀՀ մշակութային ժառանգությունը չափազանց կարևոր է, տեսնում ենք, որ նույնը տեղի է ունենում Երուսաղեմում։ Շատ ծանր է ականատես լինել էթնիկ զտմանը։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամները փոխհամաձայնության են եկել 2024 թվականին այդ կառույցի նախագահի պաշտոնում Մալթայի նշանակման հարցում։
Լիբանանի աշխատանքի նախարարը Բաքվում շատ անտեղի զուգահեռներ տարավ, ինչը համայնքում ընդվզում առաջացրեց. Շահան Կանդահարյան
Ըստ գործակալության տեղեկատվության՝ Եվրամիության 27 երկրներից 20-ն ավելացրել է պաշտպանության հատկացումները, նրանցից վեցը ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10%-ով։
Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջխաղացմանը։ Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիմանը։
HMS Diamond-ը, որը դասվում է 45-րդ տիպի էսկադրային ականակիրների թվին և հանդերձված է հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պայքարի բարձրարդյունավետ համակարգերով, կմիանա 2022 թվականի աշնանից տարածաշրջանում գտնվող HMS Lancaster ֆրեգատին, երեք ականորս նավերին և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օժանդակ նավին։
«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,-ընդգծել է Անահիտ Մանասյանը։