Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առաջխաղացմանը։ Ինչպես հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիմանը։
HMS Diamond-ը, որը դասվում է 45-րդ տիպի էսկադրային ականակիրների թվին և հանդերձված է հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պայքարի բարձրարդյունավետ համակարգերով, կմիանա 2022 թվականի աշնանից տարածաշրջանում գտնվող HMS Lancaster ֆրեգատին, երեք ականորս նավերին և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի օժանդակ նավին։
«Տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով զեկույցը ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ»,-ընդգծել է Անահիտ Մանասյանը։
ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին։ Այս մասին Սկոպյեում կազմակերպված արտգործնախարարների նիստի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։
Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ
«Վիեննայում ձեր դեսպանն անկա՞խ է, հա՞, առանց հրահանգների է աշխատում», կատակել է Լավրովը Միրզոյանի հետ հանդիպմանը։
Պետք է կարողանալ ապահովել Մերձավոր Արևելքի հայերի անվտանգությունը. Փոլադյանը՝ պետության անելիքների մասին
Սեպտեմբերի 25-ին արաբական «Ջեյշ ալ Աշաիր» աշխարհազորի ղեկավար շեյխ Իբրահիմ ալ Հաֆելը հայտարարել էր քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին` սեպտեմբերի 6-ին ձեռք բերված զինադադարից հետո։ Նա հայտարարել էր, որ իր նպատակն է «Սիրիայի կառավարության իշխանության վերականգնումը Դեյր էզ Զորի ամբողջ տարածքում»։
Լեբեդևը պարզաբանել է, որ դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստը կկայանա Մոսկվայում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։
Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 7 մարդ՝ վիրավորվել։ Երկու հրաձիգներից մեկը սպանվել է անվտանգության ուժերի կողմից, մյուսը՝ դեպքի վայրում գտնվող քաղաքացիական անձի։
Մեկնաբանելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրված պաշտպանության ոլորտում 2023-2024թթ. համագործակցության ծրագրի մասին լուրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է.
Միրզոյանը Բլինքենի հետ հանդիպել է ԵԱՀԿ համաժողովի ընթացքում
Դուբայում` Մերձավոր Արևելքի ֆինանսական և տեխնոլոգիական կենտրոնում, նոյեմբերի 30-ին բացվում է կլիմային նվիրված համաշխարհային գագաթնաժողովը՝ ավելի քան 140 երկրների ղեկավարների մասնակցությամբ։
Հրադադարը 7-րդ օրը շարունակելու շուրջ համաձայնության մասին հայտարարություն է տարածել ինչպես Իսրայելի պաշտպանության բանակը, այնպես էլ ՀԱՄԱՍ-ը։
Ոստիկանությունը շղթայել է տարածքը և որոնումներ սկսել՝ համոզվելու, որ այլ հարձակվողներ չկան։ Դեպի Երուսաղեմ մայրուղիներից մեկը փակվել է։
Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Ատիգաևը նշել է, որ հյուրատունը գործել է նկուղային հարկաբաժնում, ինչն արգելված է կանոններով
#ՀԻՄԱ. Մերձավոր Արևելքի արաբական երկրների հայ համայնքները. արդի միտումներ և փոխակերպումներ
Քիսինջերի հիմնադրած Kissinger Associates աշխարհաքաղաքական խորհրդատվական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նա մահացել է Կոնեկտիկուտի իր տանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե, միջին վիճակագրական հայկական քաղաքական պատկերացումը ԱՄՆ ու Բրիտանիա ասելով ընկալում է մեկ սիրտ ու մեկ հոգի:
Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp, Telegram և Signal մեսենջերներից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով BFMTV հեռուստաալիքին, համապատասխան շրջաբերականը ստորագրել է երկրի վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Աշխարհի խոշորագույն այսբերգը` A23a-ն՝ 4200 քառակուսի մետր մակերեսով, 2023 թվականի նոյեմբերի կեսերին դրեյֆի պատճառով դուրս է եկել Հարավային օվկիանոսի բաց ջրեր: Դրա հետևանքով առաջիկա ամիսներին այն կսկսի սրընթաց քայքայվել և կարող է անհետանալ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Արկտիկայի և Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունը:
Էրդողանը, հիշատակելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ասել է, որ Իսրայելի վարչապետն իր անունը պատմության մեջ գրել է որպես «Գազայի դահիճ» և պատասխանատվության է ենթարկվելու օրենքի առաջ։
F-16-ների մատակարարումն Ուկրաինա «արծաթե փամփուշտ չէ», որը հիմնովին կփոխի իրավիճակը մարտադաշտում, դրանց մատակարարման ժամկետներն անհայտ են և կախված են օդաչուների պատրաստության ժամկետներից, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ԱԳ նախարարների մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ Նա կոչ է արել «պատրաստվել երկար ու դժվարին մարտերի»։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը հերքել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերը երկրի՝ ԵՄ հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի ճանապարհին է և կմիանա այն ժամանակ, երբ դաշինքի անդամները վստահ լինեն, որ նա համապատասխանում է անդամակցության պայմաններին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պապ թագավորը հակաեկեղեցական գործիչ չի եղել, դա իրականությանը չի համապատասխանում այնպես, ինչպես իրականության հետ կապ չունի այն պնդումը, թե Պապ թագավորի օրոք է հայ եկեղեցին անկախացել և դարձել ինքնուրույն, ուստի, նման պնդումներ անելիս պետք չէ հիմնվել բացառապես Փավստոս Բուզանդի պատմության վրա։
Լեհ փոխադրողները պատրաստվում են ցուրտ պայմաններում Ուկրաինայի հետ սահմանային անցումների երկար շրջափակման, նրանց համար ապաստանի համար տաք բեռնարկղեր են տեղադրվել։
Լատվիան չի նախատեսում փակել բոլոր սահմանային անցակետերը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Վերջին շրջանում անօրինական միգրացիայի հոսքը նվազել է։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը։