Բաժիններ՝

Բելառուսում 45 մարդու մեղադրել են իշխանության զավթման համար դավադրություն կազմելու մեջ

Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արտերկրում գտնվող 45 անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են իշխանության զավթման նպատակով դավադրություն կազմելու և ծայրահեղական կազմավորման ստեղծման կամ դրան մասնակցության մեջ։

«Արմատական ​​խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են «Պլատֆորմ -2025» նոր նախաձեռնության մասին:

Հանցավոր ծրագիրը ենթադրում է ծայրահեղականների համախմբում Բելառուսի Հանրապետությունում նախընտրական քարոզարշավի ժամանակ գործողությունների համակարգման համար (խմբ.՝ խոսքը 2025 թվականի նախագահական ընտրությունների մասին է)», – նշել են գերատեսչությունում:

Բելառուսի քննչական կոմիտեի պնդմամբ՝ «Պլատֆորմ – 2025» խմբակցության նպատակներն են «ոտնձգությունը սահմանադրական կարգի դեմ, արտաքին միջամտությունը ներքին գործերին, քաղաքական ուղեգծի պարտադրումը, որը հակասում է մեր երկրի ազգային շահերին, ապակառուցողական տեղեկատվական  ներգործությունը, ընտրարշավի վարկաբեկումը կամ խափանումը, հասարակության մեջ լարվածության և առճակատման բորբոքումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս