Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է Սպահանում հնչած պայթյունի պատճառը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Սպահանի կենտրոնակայանից հայտնել են, որ գիշերը լսված պայթյունի պատճառը եղել է հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

«Պայթյունի ձայնը, որը լսվել է կեսգիշերին, պայմանավորված է լուսավոր օբյեկտ տեսնելով և պաշտպանական համակարգի փորձնական ակտիվությամբ», – հայտնել են ԻՊՀԿ-ի «Սահեբ ալ Զաման» շտաբի հանրային կապերի բաժնից:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այն պնդումները, թե պայթյունը տեղի է ունեցել զորավարժությունների կամ թշնամու հարձակման պատճառով, իրականությանը չեն համապատասխանում։

Սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնել էին գիշերը ժամը 2։00-ի սահմաններում Սպահանում պայթյունի ձայն լսելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս