Ֆրանսիան նոր սպառազինություններով Mirage 2000 կործանիչներ կմատակարարի Կիևին
Ֆրանսիան 2025 թ. առաջին եռամսյակում Կիևին կմատակարարի «Միրաժ 2000» կործանիչներ, որոնք հանդերձված են «օդ-երկիր» տեսակի նոր սպառազինություններով:Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։
«Միրաժ 2000 կործանիչների մատակարարումն Ուկրաինային պլանավորվել է 2025 թ. առաջին եռամսյակում:
Դրանք կհանդերձվեն «օդ-երկիր» տեսակի նոր սպառազինություններով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով», – գրել է նախարարը X սոցիալական հարթակում: Լեկոռնյուն նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան շարունակում է ուկրաինացի օդաչուների և մեխանիկների պատրաստումը։