
Պուտինը և Ալիևը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. ՌԻԱ նովոստի

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է։
Ավելի ուշ ՌԴ նախագահն ընդունելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարները ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։