Հարիսն Իրանն անվանել է ԱՄՆ-ի գլխավոր թշնամին

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Թեհրանը համարում է Վաշինգտոնի գլխավոր թշնամին և ձգտում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այդ մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում:

Հարցին, թե ո՞ր երկիրն է նա համարում Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդը, Հարիսը պատասխանել է.

«Կարծում եմ՝ ակնհայտ է․ դա Իրանն է, Իրանի ձեռքերին ամերիկացիների արյուն կա»:

Հարցին՝ արդյոք ինքը ռազմական գործողություններ կձեռնարկի՞, եթե Իրանը միջուկային զենք ստեղծի, Հարիսը պատասխանել է.

«Ես հիմա չեմ պատրաստվում հիպոթետիկ հարցերի մասին խոսել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031