Բաժիններ՝

Սպիտակ տան մամուլի քարտուղարը կզբաղեցնի նաև ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը դարձել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական։ Այս մասին տեղեկացնում է ABC News-ը։ 

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կարին Ժան-Պիեռը նախագահի և ընդհանրապես Սպիտակ տան աշխատակիցների համար եղել է վստահելի խորհրդական մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից։

Ժան-Պիեռը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2022 թվականին՝ դառնալով այդ պաշտոնում առաջին աֆրոաամերիկուհին և բացահայտ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կինը։

Կարին Ժան-Պիեռը նախագահի ավագ խորհրդականի իր պարտականություններին զուգահեռ կշարունակի կատարել նաև մամուլի քարտուղարի պարտականությունները մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ավարտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031