Tasnim-ի հաղորդմամբ՝ մարդու կողմից կառավարվող, ինչպես նաև անօդաչու հետախուզական համակարգերը հետևել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին։
Նրա խոսքով՝ երկրի գլխավոր շտաբը պետք է ծրագիր կազմի՝ ինչպես են կռվելու, քանի հոգի պետք է ունենան, քանիսին պետք է բաց թողնեն, քանի որ նրանք վաղուց են պայքարում և ինչքան գումար է պետք։
Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին պնդում է, որ Մոսկվան երբեք չի ձգտել նվաճել Ուկրաինան։
Անցյալ շաբաթ Alpha News հեռուստաընկերությունը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջո Բայդենի իրավասությունը՝ շրջանցելու Միացյալ Նահանգների ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին։
Ըստ շտաբի տվյալների՝ շաբաթվա ընթացքում ապաքինվել է COVID-ով վարակված 54 797 մարդ, ինչը 37,9 %-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատությամբ: Հիվանդությունից մահացել է 90 մարդ։
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Բլինքենի զանգերը Երևան և Բաքու նպատակ ունեն վերականգնել Վաշինգտոնի դերը բանակցային գործընթացում, որի առաջին խոչընդոտը Բաքվի դժգոհությունն է Վաշինգտոնի հայտարարություններից։
Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 12 ամսով երկարաձգել անցյալ տարվանից ԵՄ-ում գործող արտակարգ միջոցառումները էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:
Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ծանր իրավիճակը Սիրիայում սրվում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրմամբ: Նա նշել է, որ Սիրիան, ինչպես և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա որոշ հարևաններ, առճակատման մեջ ներքաշվելու եզրին են:
Հրամանագրի համաձայն՝ Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների միջև Զինվորական անձնակազմի սոցիալական և իրավական երաշխիքների մասին համաձայնագրից։
«Հայաստանում կա մի շրջանակ, որը ծառայողական մեքենայի համար պատրաստ է ուրանալ ամեն ինչ։ Ուրացում է՝ ապրած կյանքի։ Վստահ եմ, որ իրենք իրենց հայելու մեջ նայելով՝ ամաչում են։ Ասում են, որ 1991 թվականին են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա Արցախի նկատմամբ իրենց դավաճանական քայլերը քողարկելու մեջ պետք է դիտարկել, դավաճանության մեղքը գցում են Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը կապ չունի Արցախի հետ»,- ասաց Մանուկյանը՝ ընդգծելով՝ Վահագն Խաչատուրյանն Արցախի մասին իր նախկին ասածները հիշելով՝ այսօր պետք է հրաժարական տար։
Հայտարարության մեջ նշվում է, որ բացի այդ, տեղերից մեկում ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը, և Իսրայելի կողմը պատասխան կրակ է բացել:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր էլ Օ’Բրայանն է (ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օգնականն է) խոսել Հայաստանով Միջին Ասիայից, Ադրբեջանից եկող բեռների համար դեպի Նախիջևան ու Թուրքիա ճանապարհ բացելու անհրաժեշտության մասին։
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Սկոպիեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
Հյուսիսային Կորեան առայժմ իր ստացած լուսանկարները չի տարածել, ուստի փորձագետները չեն կարողանում հստակ ասել, թե ինչ հնարավորություններ իրականում ունի նոր արբանյակը։
Մենք շնորհակալ ենք ԱՄՆ-ին և բոլոր այն պետություններին, որոնք անաչառ գնահատական են տալիս անցյալի և ներկայի իրողություններին և դրանք կոչում են իրենց անուններով։ Չենք կարող չարձանագրել նաև, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, հանցանքի օբյեկտիվ քննադատությունը և պատասխանատվության կոչը առաջացրել ու առաջացնում է բռնապետների ցասումը»։
Ուտարակհանդ նահանգում թունելի շինարարական աշխատանքներում ներգրավված 41 տղամարդիկ հիմնականում Հնդկաստանի հյուսիսային և արևելյան նահանգներից են։
«Ուկրաինսկայա պրավդա»-ն հիշեցնում է, որ 2023 թ․ հունիսին Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կիրիլ Բուդանովի նկատմամբ ավելի քան մեկ տասնյակ մահափորձ է կատարվել։
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով այն հաղորդումները, թե Եվրամիության որոշ քաղաքական գործիչներ ցուցաբերում են «հոգնածություն Ուկրաինայից», Ստոլտենբերգն ասել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, քանի որ դա բխում է նրանց սեփական անվտանգության շահերից»։
Ռոբերտա Մեցոլայի խոսքով՝ Եվրախորհրդարանը լիովին հավանություն է տալիս Ուկրաինային օգնության շարունակմանը։
64-ամյա քաղաքական գործիչը այն ժամանակ Twitter կոչվող հարթակին էր միացել 2009 թվականին և հաճախ էր օգտվում դրանից։ Իր գրառման մեջ Իդալգոն X-ին մեղադրում է ապատեղեկատվություն, հակասեմականություն, ռասիզմ տարածելու և ատելություն խրախուսելու մեջ։
Բժիշկներն ու փրկարարները օգնություն են ցույց տալիս տուժածներին:
Ուկրաինայի 16 մարզերում ավելի քան 2 000 բնակավայրեր մնացել են առանց էներգամատակարարման: Փրկարարները քարշակել են 1530 մեքենա։
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2021 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ էին վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական ձևով վերականգնելու շուրջ։ 2022 թվականի նոյեմբերին Գրոսին հայտարարեց, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլը Վիեննայում ավարտվել է առանց որևէ արդյունքի:
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից մեկը Al Jazeera-ին հայտնել է, որ առաջիկա օրերին խմբավորումը հույս ունի նոր համաձայնագիր ձեռք բերել Իսրայելի հետ, որպեսզի «բացի կանանցից և երեխաներից՝ փոխանակվեն նաև այլ կատեգորիայի անձինք»։
Հաղորդագրության համաձայն՝ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ հայկական կողմին կրկին մեղադրել է բանակցությունները ձգձգելու համար՝ նշելով, որ սեպտեմբերի 11-ին ներկայացված խաղաղության համաձայնագրի տեքստի առաջարկներին հայկական կողմը պատասխանել է 70 օր հետո։
Օ’Բրայենը հավելել է, որ եթե նման ուղի չստեղծվի խաղաղ ճանապարհով, ապա ԱՄՆ-ն զգուշացրել է այն հետևանքների մասին, որ կլինեն այլ կերպ առաջ շարժվելու դեպքում։
Պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի և Ադբերջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում վարչապետ Փաշինյանի դիրքորոշմանը։
Ստոլտենբերգը նաև հիշեցրել է դաշինքի բոլոր երկրների դիրքորոշումը, որ «Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների թեժ պահին անհնար է»։