
Իրանի ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում պատասխանի կարժանանա. Արաղչի

Իրանի ենթակառուցվածքի վրա ցանկացած հարձակում կարժանանա պատասխան գործողությունների, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նախազգուշացնելով Իսրայելին:
Իսրայելական բանակը ուժեղացրել է ճնշումն Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլա»-ի վրա՝ Բեյրութի մերձակայքում սպանելով խմբավորման շտաբի հրամանատար Սուհեյլ Հուսեյն Հուսեյնին, փոխանցում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի, եթե այս տեղեկությունը հաստատվի, դա կլինի իսրայելական կողմի ռազմավարության հետևանք՝ չեզոքացնելու խմբավորման հրամանատրությանը: