Երևանը փորձել է «գոհացնել» արեւմտյան գործընկերներին, կամ՝ չառաջացնել նրանց դժգոհությունը. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընդունած հայտարարություններից երկուսին: Դրանցից մեկը Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին հայտարարությանը, մյուսը՝ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին:

Ըստ էության, Երեւանն այդ կերպ փորձել է «գոհացնել» արեւմտյան գործընկերներին, կամ՝ չառաջացնել նրանց դժգոհությունը: Հատկապես այն պարագայում, երբ Մոսկվա այցն ընդհանրապես արեւմտյան «ընկալումներում» մատուցվում է բացասաբար: Եվ առավել եւս, որ Երեւանը մի քանի շաբաթ առաջ չէր միացել Եվրոպայի Խորհրդի այն հայտարարությանը, որը վերաբերում էր ուկրաինական պատերազմում ռազմական հանցագործություններին եւ վերաբերում ՌԴ նախագահ Պուտինին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031