Բաժիններ՝

Թեոդոսիայում ավելի քան 1000 մարդ է տարհանվել նավթաբազայում բռնկված հրդեհի պատճառով

Ղրիմի Թեոդոսիա քաղաքում հոկտեմբերի 7-ից այրվող նավթաբազայի մերձակայքում գտնվող շրջաններից 1000-ից ավելի մարդ է տարհանվել և տեղափոխվել ժամանակավոր տեղավորման կետեր: Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Իգոր Տկաչենկոն։

«Արտակարգ պատահարի վայրից ոչ հեռու՝ Սև ծովի ափամերձ շրջաններում և Բլիժնիե Կամիշիի մերձակայքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար 1047 մարդու ժամանակավոր տարհանում է իրականացվել ժամանակավոր տեղավորման կետեր», – գրել է Տկաչենկոն:

Տարհանվածները բուժզննում են անցել, որից հետո տեղավորվել են քաղաքի հյուրանոցներում և պանսիոնատներում։Տկաչենկոն նաև հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։Նավթաբազայում հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս