Երևանի ժամանակով ժամը 09:55-ին ոսկու արժեքն արագացրել է աճը․ մետաղը վաճառվում էր մեկ տրուական ունցիայի դիմաց 2107,7 դոլարի (+0,11%) մակարդակում։
«Այցերի ժամանակ բարձրաձայնած գլխավոր խնդիրն անվտանգության խնդիրն է: Այսօր մեր հայրենակիցներն անվտանգ չեն ապրում, վախի մթնոլորտում են ապրում, չեն կարողանում պատկերացնել, թե ինչպիսին է լինելու իրենց ապագան։ Մենք տեսել ենք, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա, կա ապագա» սկզբունքը, տեսանք, որ դրանից հետո մենք կորցրեցինք Արցախը, հարյուրավոր երիտասարդների, տարածքներ և այսօր էլ կանգնած ենք նոր տարածքներ կորցնելու խնդրի առջև՝ արդեն ՀՀ-ում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը լոնդոնաբնակ վերլուծաբան, Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գևորգյանն է։
«Մենք բերել ենք, մենք էլ կտանենք։ Այո՛, մենք գործուն աջակցություն ենք ունեցել 2018 թվականի իշխանափոխության գործընթացին, մասնավորապես՝ տեխնոլոգիաների հարցում, և հիմա, ինչպես տեխնոլոգիան գծել ենք ու բերել Փաշինյանին, ի դեպ, օգտագործելով 10 գործիքներից մեկը՝ փողոց փակելը, այնպես էլ կտանենք՝ օգտագործելով այլ մեխանիզմներ ևս։ Փաշինյանը պետք է գնա, այլընտրանք չկա»,- ասաց Սահակյանը։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր 108 աշխատակցի մահվան մասին:
Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա և աշխարհաքաղաքական լարվածությունը ամբողջ աշխարհում 2022 թվականին առաջացրել են զենքի և ռազմական տեխնիկայի պահանջարկի մեծ աճ:
Իսրայելը կշարունակի թույլ տալ մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված, ներառյալ վառելիքը, այն քանակությամբ, որը մատակարարվել էր մինչ զինադադարը:
Նոյեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու որոշում կա:
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությանը՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական նշանակալի վայրերի վիճակի մասին։
Օրերս ԵԱՀԿ ղեկավարությունը հանդես եկավ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին՝ առաջարկելով ԵԱՀԿ հարթակը բանակցությունների համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մարտական թևը՝ «Ալ Քասամի բրիգադները», հայտարարել է, որ հրթիռներով հարվածել է Իսրայելի՝ բնակչության քանակով երկրորդ քաղաք Թել Ավիվին։ Այս մասին տեղեկանում է RT գործակալության հրապարակումից։
Օգոստոսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին հասել, որի արդյունքում Թեհրանում բանտարկված հինգ ամերիկացիներ փոխանակվել էին ԱՄՆ-ում բանտարկված իրանցիների հետ։ Դրա դիմաց Հարավային Կորեայի բանկերում սառեցված Իրանին պատկանող 6 միլիարդ դոլարը փոխանցվել էր Կատար։ Սակայն հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ԱՄՆ-ն և Կատարը համաձայնության էին եկել, որ այդ գումարը հասանելի չի դառնա Իրանի համար։
Տեխնիկայի փոխանցմանը կողմ է քվեարկել իշխող մեծամասնության 152 պատգամավոր, դեմ՝ ընդդիմադիր կուսակցությունների 57 ներկայացուցիչներ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հոկտեմբերին Կոնգրեսից պահանջել էր մոտ 106 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ սահմանների անվտանգության ծրագրերը ֆինանսավորելու համար:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ դեկտեմբերի 3-ին ԻՊԲ-ի կործանիչը հաջողությամբ կալանել է Լիբանանից դեպի իսրայելական տարածք արձակված օդանավը։
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս դրանք արտադրման փուլում են: Այս մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ նշվում է Ֆրանսիայի Սենատի Բյուջեի պաշտպանության բաժնում։
Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
Առավոտյան ԻՊԲ-ն X սոցիալական ցանցի իր էջում քարտեզ էր տեղադրել՝ պաղեստինցիներին հորդորելով դուրս գալ Գազայի հատվածի մոտ 20 վայրերից և շարժվել դեպի է՛լ ավելի հարավ։
Վերջին անգամ 2001 թվականին Իրան էր այցելել Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն
Հոկտեմբերին անձրևների սեզոնի սկսվելուց ի վեր ուժգին հեղեղների հետևանքով Քենիայում և Սոմալիում հարյուրավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ՝ տեղահանվել։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։
Շիաների «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման զինյալներն իրենց հերթին ստանձնել են հյուսիս-արևելյան Սիրիայում Խարաբաթ ալ Ջիր ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծության պատասխանատվությունը։ Խմբավորումը հայտարարել էր, որ այդ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան «Գազայի հատվածում թշնամու (խմբ․՝ Իսրայելի) կողմից կատարված հանցագործությունների»:
Ամերիկյան ականակիր նավը հարվածել է հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքին, որն ուղղություն էր վերցրել դեպի Բահամների դրոշի տակ նավարկող բրիտանական Unity Explorer նավը։
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի տվյալներով՝ «կանաչ գոտում» 250 մեքենա կա, և նրանք Վերին Լարսով երթևեկելու համար ունեն 12 ժամ։ Ռուսաստանի կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է 2287 բեռնատար․ գրում է Sputnik Georgia-ն։
Մարապին Սումատրա կղզում ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 1979 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ 60 մարդ էր զոհվել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կանցկացնի մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Գազայի հատվածում հակամարտության սրման հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 15,5 հազարը, ավելի քան 41 հազար մարդ վիրավորվել է:
«Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է անցնում։ Այդ ճանապարհները եղել են։ Փչել են, անունը դրել խաչմերուկ։ Այստեղ խաչմերուկ չկա։ Սա Արևելքից Արևմուտք ճանապարհ է։ Այդ «Խաղաղության խաչմերուկի» պատվիրատուն Ադրբեջանն ու Արևմուտքն են։ Հերթական դավաճանությունն է։ Սա նշանակում է՝ վերացնել Սյունիքի մարզը, մասնատել ու խաղաղ գրավել Հայաստանը»,- ասել է Հրանտ Բագրատյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները նոր մանրամասներ են ներկայացրել թուրք-բրիտանական բանակցություններից, Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման հարցում։ Այս մասին հայտում է ermenihaber.am-ը։