Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի մամլո քարտուղարը լրագրողների այն հարցին, թե որտեղ է պաշտապանության նախարարը, որը չի ներկայացել կառավարության նիստին, պատասխանել է, որ նա հանդիպում է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրող Կոստաս Վակսևանիսին, ով հրապարակել էր HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում հաշիվներ ունեցող 2 հազար հարուստ հույների ցուցակը:
Նախկին վարչապետն ու գործով մյուս մեղադրյալները պետք է նաև փոխհատուցել պետությանը հասցված 10 միլիոն եվրոյի վնասը: Բեռլուսկինին առայժմ ազատության մեջ է` մինչև դատավճռի բողոքարկումը:
Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:
Համաձայն Իսպանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում գործազրկության մակարդակը երրորդ եռամսյակում հասել է 25.02%-ի՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 0.4 տոկոսային կետով:
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Ռուսաստանում գործող ռազմավարական զարգացումների կենտրոնը պատրաստել է նոր զեկույց` ռուսաստանցիների քաղաքական տրամադրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բողոքական շարժումը թուլանում է, սակայն իջնում է նաև իշխանության վստահության վարկանիշը:
Վրաստանի խորհրդարանը այսօր հաստատել է Վրաստանի նոր կառավարության կազմը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Նոր կառավարության կազմն այսպիսի տեսք ունի.
Այսօր Քութայիսիում` Վրաստանի խորհրդարանի նորակառույց շենքում պատգամավորները կսկսեն քննարկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը: Որևէ կասկած, որ ծրագիրը կհաստատվի, իսկ Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, չկա, քանի որ հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը 150-տեղանոց նորընտիր խորհրդարանում 85 տեղ ունի:
Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Նահանգապետ Ռոմնիի կապերն ամերիկահայերի հետ ավելի լավ վիճակում չեն: Նա խուսափել է համայնքի հետ որևէ շփումից՝ փորձ չանելով անգամ ստանալ նրանց աջակցությունն ու ձայները: Խնդիրն այն է, որ եթե հիմա, երբ ամեն մի ձայն խիստ անհրաժեշտ է նրան ընտրվելու համար, նա այսպիսի անտարբերություն է ցուցաբերում, ապա ընտրություններից հետո, անկասկած, նա ոչ մի ուշադրություն չի դարձնի հայերի և նրանց խնդիրների վրա:
Հիմա ամեն ինչ փոխվել է, և՛ ժամանակներն են այլ, և՛ վտանգն է ավելի մեծ: Լիբանանի հայ համայնքը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի քավարանով:
Նյու Յորքի արևելյան մարզի դատարանը Բրուկլինում ռուս զինվորականներին ամերիկյան տեխնոլոգիաներ մատակարարելու համար կներկայացնի լրտեսության մեղադրանք ևս երկու ռուսաստանցիների: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այդ ռուսաստանցիները Հյուսթոնից տեղափոխվել են Նյու Յորք:
Ուկրաինական ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն պահանջել է դադարեցնել իր բուժումը և ետ ուղարկել Խարկովի Կաչանովսկու գաղութ: Այդ մասին բանտի պետին և նախագահ Վիկտոր Յուշչենկոյին ուղղված նրա դիմումը մամլո կոնֆերանսում բարձրաձայնել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Ուշացման պատճառը, ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի – 2» հեռուստաընկերության կայքէջը, Բուխարեստի օդանավակայանում Վրաստանի նախագահի օդանավի վթարային վայրէջքն է թռիչքից 10 րոպե անց. ինքնաթիռը մեկնել է շասիի հետ կապված տեխնիկական խնդիրը վերացնելուց հետո միայն։
Զբոսաշրջային «TravelVivi.com» կայքը նշել է այն երկրները, որոնք ռիսկային են ճանպարհորդությունների համար: Ըստ կայքի` 5 ռիսկային ուղղություններից են (բացի ակնհայտ վտանգավոր երկրներից, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին կամ քաղաքականապես մեկուսացած երկրներից` Հյուսիսային Կորեան, Բելառուսը, Իրանը, Մյանմարը) Պապուա- Նոր Գվինեան, Հայիթին, Ադրբեջանը, Եգիպտոսը եւ Լաոսը:
Հունաստանում սկսվել է մեկօրյա համընդհանուր գործադուլ: Փողոց դուրս եկած մարդիկ երկրի իշխանություններից պահանջում են հրաժարվել ծախսերը կրճատելու ուղղությամբ նախապատրաստություններից, որոնք ԵՄ-ի և Միջազգային արժութային հիմնադրամի նախապայմաններն են միջազգային վարկեր ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք թայմս» պարբերականն իր խմբագրական հոդվածում խիստ քննադատության է ենթարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ատոմային և քիմիական զենքի վերացման շուրջ ԱՄՆ-ի հետ համագործակցության հրաժարման համար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքն է պատասխանատվություն կրում ԱՄՆ դիվանագետների` այդ թվում Լիբիայի Բենգազի քաղաքում սպանված Քրիստոֆեր Սթիվենսի համար:
Հրավիրյալների միջև լուրջ միջադեպ է սկսվել, որը, ինչպես նշում է Հոլանդիայի մեր աղբյուրը, վերածվել է իսկական բախման: Ամբողջ քաղաքում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել հազարավոր երիտասարդների ձերբակալել և զինված գործողություններ կիրառել:
«Վստահեցնում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ անհանգստանալու հիմքեր չկան»,- «Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Լավրովը։
Սիրիան նման որոշում կայացրել է այն միջադեպից հետո, երբ Անկարան խնդիրներ էր ստեղծել սիրիական ինքնաթիռի համար։ Թուրքական ինքնաթիռների արգելքը ուժի մեջ է մտել այսօր կեսգիշերից։
Ադրբեջանի արտգործնախարարությունը Լիտվային նոտա է հղել` Լեռնային Ղարաբաղում անցկացված փառատոնին լիտվական երաժշտական խմբի մասնակցության կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը։
Բորիս Բերեզովսկին Ռոման Աբրամովիչին կվճարի 35 մլն ֆունտ (56 մլն դոլար) Լոնդոնի դատարանում պարտվելուց հետո: Այդ մասին հաղորդում է «The Financial Times»-ը: Նախկինում հաղորդվում էր, որ պարտվող կողմը պետք է հատուցի նաև մյուս կողմի դատական ծախսերը:
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
Ֆրանսիայի նախագահի կինը` Վալերի Տրիերվելերը և Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը հայց կներկայացնեն դատարան` առաջին տիկնոջ կենսագրության մեջ իրենց սիրավեպի մասին տեղեկության հրապարակման կապակցությամբ:
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը դավաճանել է իր ամուսնուն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայկական ծագումով հայտնի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, UMP կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ:
Աբբասովը նավթային ընկերության անբարեհաճ վերաբերմունքին էր արժանացել ադրբեջանական այդ ավանի բնակելի տները քանդելու գործընթացը նկարահանելու պատճառով: Ավելացնենք նաև, որ նրա վրա հարձակված անվտանգության և ոչ մի աշխատակից մինչև այսօր դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել տարեկան ապահովել 300.000 միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր և հեռավոր արտերկրից հայրենակիցներին Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։
«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եթե նախօրոք իմանայի, որ Հայաստանն ու նրա հովանավորները նման աղմուկ կհանեն, կրկին ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին,»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով, թե իրենք գործել են օրենքի սահմաններում: