Բախումներ Հոլանդիայում, 17-ամյա աղջիկը ֆեյսբուքի 20.000 օգտատերերի հրավիրել էր իր ծննդյան միջոցառմանը (տեսանյութ)
Հոլանդիայում գտնվող մեր ընկերներից մեկը 168.am-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ցնցող դեպք է գրանցվել Հոլանդիայում, որի, այսպես ասած` «մեղավորը» ֆեյսբուք սոցիալական ցանցն է:
Բանն այն է, որ 17-ամյա մի աղջիկ որոշել է իր ծննդյան օրը ֆեյսբուքյան 20.000-ից ավելի օգտատերերի հրավիրել իրենց տուն: Ծննդյան միջոցառումը նշանակված է եղել երեկոյան ժամի:
Հետաքրքիրն այն է, որ հրավիրյալներից յուրաքանչյուրը կարծել է, թե հենց ինքն է այն ընտրյալը, ով պատիվ է ունեցել մասնակցելու երիտասարդ աղջկա ծննդյան տոնին ու առանց վարանելու ընդունել է երիտասարդ աղջկա հրավերն ու նշանակված ժամին այցելել է աղջկա բնակարան: Սակայն այցելելով աղջկա տուն, տեսել են, որ այդ ծննդյան միջոցառմանը հրավիրվել են ֆեյսբուքյան 20.000 այլ օգտատերեր ևս:
Հրավիրյալների միջև լուրջ միջադեպ է սկսվել, որը, ինչպես նշում է Հոլանդիայի մեր աղբյուրը, վերածվել է իսկական բախման: Ամբողջ քաղաքում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել հազարավոր երիտասարդների ձերբակալել և զինված գործողություններ կիրառել:
Այս օրերին Հոլանդիայում մեծ աղմուկ բարձրացրած այս միջադեպի շուրջ զարգացումները դեռևս շարուբակվում են:
168.am-ն առաջիկայում կներկայացնի այս միջադեպի հետ կապված այլ մանրամասներ ևս: