«Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը չի կարողանում լուծել մի շարք ռեբուսներ: Վերջը ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու: Չի կարողանում լուծել նույնիսկ այն բանից հետո, երբ ինքն իրեն ևս վեց օրինակով/ copy հրաժարականի է ուղարկում ու հետո նորից իրեն ևս վեց օրինակով նշանակում պաշտոնի:
Չի կարողանում լուծել ռեբուսը, թե արդյոք ինքը մեղավո՞ր, թե՞ պատասպանատու է լինելու քաղաքացիական պայմանագրից խաղաղության պայմանագիր ստանալու ճանապարհին, երբ ունի տարբեր չինովնիկներից և պատգամավորներից բաղկացած իր անձնական ստատիստների մի համաբույլ, որոնց քաղաքական ինտելեկտը և ՕԳԳ-ը համարյա զրո է իր «առաքելությանը» օգնելու գործում և դրանք բացի իր «խարանը հպարտ կրողի» և «չարչարանքի» ծույլ արտատպումից, ուրիշ ոչ մի կերպ չեն օգնում և սկսել են նույնիսկ վնասել՝ դառնալով նարկոդիսպանսերներում ադեկվատության և վստահության թեստ հանձնողներ:
Չի կարողանում լուծել մի ռեբուս իր ընտրողների առջև, որը կոչվում է մեղավոր ես, թե պատասխանատու ֆեյք/ձախողված թավշյա հեղափոխության համար, քանի որ մեծ սպասումներից օրգանապես ոչինչ չի մնացել, իսկ հավատն ու լեգիտիմությունը սննկացած են մինչև վերջ, բայց դա վերականգնելու համար ուզում է հավատալ այն մտքին, որ ևս մեկ անգամ երկաթե կամ պողպատյա մանդատ խնդրելու շանս կունենա:
Չի կարողանում լուծել մի ռեբուս՝ դառնալ հայկական Батька, առանց հենարանի՞, որը կայուն և երաշխավորված միջին խավն է, թե՞ գնալ Հայաստանը արտաքին քաղաքական հասարակաց տուն դարձնելու ճանապարհով, որտեղ իր իշխանության երաշխավորն ու լեգիտիմացնողը բացառապես կլինեն արտաքին քաղաքական հաճախորդները:
Չի կարողանում լուծել լեգիտիմության խորը կորուստը կառավարման էֆեկտիվության հաշվին կոմպենսացնելու ռեբուսը, որի ականատեսը կարելի է լինել ամեն հինգշաբթի կառավարության նիստերի որակը դիտարկելիս: Երբ մտնելով բյուրոկրատ կառավարիչի դերի մեջ կատարում է այդ դերը բացարձակ անտաղանդ, որովհետև նախ չունի մասնագիտական ապարատ և ակնառու են մասնագիտական դեղին մամուլի ավանտյուրիստական զեղումները:
Իրական խնդիրը և ռեբուսը անլուծելի է և նա դա շատ լավ հասկանում է, որովհետև մեղավորը պետք է կրի իր մեղքը, իսկ պատասխանատուն ենթարկվի պատասպանատվության:
Այն ամենը, ինչ դուք դիտարկում եք քաղաքական աքսիոմ է և քաղաքական շնչառության խորը խնդիր իր կողմնակի սիմպտոմներով: Բոլոր անկայուն շարժումները և ռեբուսների լուծման փորձերը ավելի են խորացնելու սիմպտոմները:
Հ.Գ. Կայուն միջին խավը ու թավշյա ընտրազանգվածը տարբեր բաներ են: Ես չեմ ասում Батька-ն է ասում»: