Մահապարտը պայթեցրել է իրեն Քաբուլի օդանավակայան տանող ճանապարհին: Պայթունը որոտացել է օտարերկրացիների տեղափոխող միկրոավտոբուսի մոտ: Գաղտնիության պայմանով գործակալության հետ զրույցում մի պաշտոնյա հայտնել է, որ զոհված օտարերկրացիները Քաբուլի օդանավակայանում աշխատող մասնավոր կազմակերպության աշխատակիցներ են եղել: Թե որ երկրի քաղաքացիներ են զոհերը, հայտնի չէ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստորեն դատապարտել է 8 կանանց սպանությունը:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
«Այս մարտավարությունը թալիբների վերջին շունչն է: Նրանք փորձում են ոչ միայն գրոհել մեր զորքերը, այլ նաև քաոս առաջացնել, քանի որ անկարող են իշխանություն հաստատատել կորցրած տարածքներում»,- ասել է Պանետան:
Ճապոնական Kiyodo գործակալությունը հաղորդում է, որ 1000 ձկնորսական նավերից բաղկացած չինական նավատորմն այժմ շարժվում է Ճապոնիայի վերահսկղության տակ գտնվող կղզիներ՝ հաստատելու Պեկինի իրավունքները այդ տարածքի վրա: Ակնկալվում է, որ արդեն օրվա ընթացքում նավատորմը կարող է հասնել կղզիներ:
Պեկին և Գուանչժոու քաղաքներում ճապոնական դպրոցները փակվել են նվազագույնը 2 օրով: Ցուցարարների հարձակմանն են ենթարկվել Panasonic ընկերության 3 գործարաններ: Ընկերության ղեկավարությունը երկուշաբթին և երեքշաբթին հայտարարել է հանգստյան օրեր:
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Սուդանի կառավարությունից խիստ կերպով պահանջել է ապահովել Գերմանիայի դեսպանատան անվտանգությունը:
Անվտանգության ու համագործակցության ամերիկա-ճապոնական պայմանագիրը ստորագրվել է 1951թ. և փոփոխությունների է ենթարկվել 1960թ.:
Հալեպի Նոր գյուղի շրջանում բախումների հետևանքով կրկին հայ է զոհվել. առանց այլ մանրամասներ հայտնելու Tert.am-ին ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Տարածքային վեճի պատճառով երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել է հինգ կղզիներից երեքը՝գնելով դրանք անհատ սեփականատիրոջից: Չինաստանում կարծում են, որ Ճապոնիայի կառավարության կողմից Դյաոյուդաո կղզիները ձեռք բերելը վտանգավոր է ՉԺՀ-ի տարածքային գերիշխանության համար և որոշումը չեղյալ չհայտարարվելու դեպքում Տոկիոյին զգուշացնում են «լուրջ հետևանքների» մասին:
Ցուցարարները զոհվել են ԱՄՆ դեսպանատունը գրոհելու փորձ իրականացնելիս: Հաղորդվում է բազմաթիվ այրված ավտոմեքենաների, ինչպես նաև վանդալիզմի ակտերի մասին:
Պաշտոնական Բաքուն այսօր «քաղաքականացված» է որակել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հարցով Եվրախորհրդարանի` նախօրեին ընդունած բանաձևը, որում դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը։
Գերմանիայի դեսպանատան գրոհի կադրերը ցուցադրվել են Al Jazeera հեռուստաալիքով. դրանցում պարզ երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կոտրում երկաթյա պարիսպները և պատերով վեր մագլցում:
Աֆղանստանի ինտերնետից օգտվողները զրկվել են YouTube-ից օգտվելու հնարավորությունից` այնտեղ, երկրի իշխանությունների կարծիքով, Մուհամմեդ արարչին վիրավորող ամերիկյան մի ֆիլմից դրվագներ տեղակայելու պատճառով: Այն կմնա անհասանելի քանի դեռ աղմկահարույց տեսագրությունը չի հեռացվել:
Բոլորվին վերջերս ճապոնիան մասնավոր սեփականատերերից գնեց 5 կղզիներից 3-ը, ինչն էլ վիճելի կղզիների շուրջ հակամարտության սրման առիթ հանդիսացավ:
Ջոլին և ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն կոմիսար Անտոնիո Գուտերեսը սեպտեմբերին 12-ին հանդիպել են վրանային ավանում բնակվող սիրիացի փախստականներին: Նրանք ծանոթացել են փախստականների համար ստեղծված կենսապայմաններին և կեսօրին ճաշել նրանց հետ:
Եմենում ԱՄՆ դեսպանատունը սեպտեմբերի 13-ի առավոտյան հարձակման է ենթարկվել կրոնական մոլեռանդների կողմից, որոնք բողոքում են «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ:
59-ամյա Ցզինպինի անվան շուրջ տարատեսակ լուրեր ու բամբասանքներ էին շրջանառվում` հրաժարականից մինչ ողբերգական մահ: Իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին. որևէ մեկնաբանություն չէր արվում:
Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Բեն Լաբոլտը նույնպես վրդովմունք է հայտնել հանրապետական քաղաքական գործչի խոսքերից: «Մենք ապշած ենք այն բանից, որ երբ Միացյալ Նահանգները սգում է Լիբիայում մեր դիվանագետի մահը, Միթ Ռոմնին նախընտրական արշավի նոր փուլ է սկսել»,- ասել է Լաբոլտը:
Լիբիայի ազգային ասամբլեայի Գերագույն ազգային կոնգրեսի նախագահ Մուհամմադ Ալ-Մագարիֆը ներողություն է խնդրել ԱՄՆ-ից Բենղազիում այդ երկրի դեսպանի սպանության համար, հաղորդում է Reuters-ը: «Մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում ԱՄՆ-ից, ժողովրդից և ամբողջ աշխարհից»,- ասել է նա Al-Jazeera-ի ուղիղ եթերում:
Երթն ընթացել է «Կատալոնիա` Եվրոպայի նոր պետություն» կարգախոսի ներքո և ազգայնական բնույթ է կրել: Այս շարժմանը սատարել է քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը` այդ թվում` կառավարող կուսակցությունն ու Կատալոնիայի միությունը:
Անցած տարվա նոյեմբերին Ստրասբուրգի դատարանը «կազմակերպված հանցավոր խմբավորման կազմում խաբեության» մեղադրանքով ձերբակալել էր ընկերության նախկին նախագահ և դը Վիլպենի մտերիմ ընկերոջը՝ Ռեժի Բուլոյին: Հետաքննության տվյալներով՝ 2002-2008 թթ. ընթացքում, օգտագործելով գաղտնի կոմիսիոն վճարումների համակարգը, Բուլոն իրացրել է մոտավորապես 1.6 մլն եվրո:
Պաշտոնյային արդեն 1 շաբաթից ավելի հեռուստացույցով չեն տեսել ոչ շարքային չինացիները, ոչ էլ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը: Օրինակ՝ նրա հանդիպումներն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնի, Դանիայի և Սինգապուրի վարչապետերի հետ հետաձգվել են ` առանց որևէ պատճառաբանության:
Պայթյուն է տեղի ունեցել վարչապետի նստավայրի մոտ, որտեղից նախարարը հեռանալիս է եղել: Յեմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել:
Հարձակումը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Նախօրեին ԱՄՆ-ն Բաղրամի բանտի ու դրա 3 000 թալիբ կալանավորների վերահսկողությունը հանձնել էր Աֆղանստանի իշխանություններին:
«Հարավային Կորեան առաջին անգամ գլխավորել է բոլոր գործողությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի աջակցությամբ իրավիճակը կայունացնելու համար»,- մեջբերում է թերթն իր անանուն ռազմական աղբյուրը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրերս անցկացված համագումարն օգնել է նախագահի թեկնածու Բարաք Օբամային վերադարձնել իր առաջատարի դիրքը նախընտրական պայքարում: CNN հեռուստաալիքի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Օբամային աջակցության մակարդակն ավելացել է 4 տոկոսային կետով՝ կազմելով 52%, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Օբամայի հանրապետական մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին կողմ է արտահայտվել հարցվածների 46%-ը: Մինչ […]
Քադաֆիի մյուս որդին ավելի վաղ փախել էր Նիգեր, որտեղ գտնվում է տնային կալանքի տակ:
Քաթարական Al-Jazeera հեռուստաընկերությունը, որը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբներին, հայտարարել է, որ հաքերները` օգտագործելով ընկերության բջջային ահազանգերի ծառայությունը, փորձել են կեղծ լուրեր հաղորդել։
«ԱՄՆ գաղտնի ծառայությունն անկարող կլինի, երբ ես հրացանս ուղղեմ Բարաքի ճակատին»,-գրել է 21 ամյա Դոնթե Ջամար Սիմսը: