
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել:
Պարզվել է, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ է բռնկվել: Հրշեջները մարել են կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:
Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել է գնացքի գծերի վրա:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը: