Բաժիններ՝

Տիմոշենկոն պահանջում է իրեն ետ ուղարկել բանտ

Ուկրաինական ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն պահանջել է դադարեցնել իր բուժումը և ետ ուղարկել Խարկովի Կաչանովսկու գաղութ: Այդ մասին բանտի պետին և նախագահ Վիկտոր Յուշչենկոյին ուղղված նրա դիմումը մամլո կոնֆերանսում բարձրաձայնել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

Նրա խոսքով, նախկին վարչապետը հրաժարվում է «մշտական թաքնված տեսահսկողության պայմաններում բուժումը շարունակելուց»:

«Բժշկական միջոցառումների զգալի մասը, որոնք տեղի են ունենում հիվանդների բուժզննության սենյակում, պահանջում են զգեստները լրիվ հանել, իսկ թաքնված տեսախցիկները դա նկարահանում են և շարունակում են աշխատել»,- դիմումի մեջ նշել է Տիմաշենկոն:

2011թ. հոկտեմբերի 11-ին Կիևի Պեչորյան շրջանի դատարանը նախկին վարչապետին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 2009թ.-ին Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս իր իրավասությունները գերազանցելու համար: Տիմոշենկոն Խարկովի բանտում պատժի ժամկետը սկսել է 2011թ. դեկտեմբերից: Ընթացիկ տարվա մայիսի 9-ից կապված առողջական խնդիրների հետ նա տեղափոխվել է Խարկովի հիվանդանոց:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս