Բաժիններ՝

Սերբիայում 11 մարդ է ձերբակալվել կայարանի տանիքի փլուզման գործով, որը 15 զոհի պատճառ էր դարձել

Սերբիայի Նովի Սադ քաղաքի Գերագույն դատախազությունը հայտնել է, որ 11 մարդ ձերբակալվել է այս ամսվա սկզբին երկաթուղային կայարանի տանիքի փլուզման գործով, որի հետևանքով զոհվել է 15 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Երկրի հյուսիսում գտնվող Նովի Սադում վերջերս վերանորոգված կայարանի տանիքը փլուզվել էր նոյեմբերի 1-ին, ինչի հետևանքով զոհվել էր 14 մարդ, 3-ը՝ վիրավորվել:

Նոյեմբերի 17-ին վիրավորներից մեկը մահացել է և զոհերի թիվը հասել է 15-ի։

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ մի շարք քաղաքացիների հարցաքննությունից և դեպքի փորձագիտական ​​վերլուծությունից հետո ձերբակալվել է 11 մարդ՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցավոր գործողություններ կատարելու համար։

Տեղի ունեցած միջադեպը բողոքի ալիք է բարձրացրել Սերբիայում։ Ցուցարարները ողբերգության մեջ մեղադրել են իշխող կոալիցիային՝ կոռուպցիայի և նեպոտիզմի համար:

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս