
Բեռլուսկոնին «քաղաքական» է համարում դատավճիռը

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր նկատմամբ կայացված դատավճիռը համարում է «քաղաքականացված դատավորների» աշխատանքի արդյունք: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:
Հիշեցնենք, որ երեկ Միլանի դատարանը Բեռլուսկոնիին հարկերից խուսափելու մեղադրանքով դատապարտել է 4 տարվա ազատազրկման, ապա` վկայակոչելով 2006 թվականին հայտարարված համաներումը, ժամկետը կրճատել մինչև 2 տարի:
Նախկին վարչապետն ու գործով մյուս մեղադրյալները պետք է նաև փոխհատուցել պետությանը հասցված 10 միլիոն եվրոյի վնասը:
Բեռլուսկինին առայժմ ազատության մեջ է` մինչև դատավճռի բողոքարկումը: