Բաժիններ՝

Ռուս-թուրքական հարաբերությունները չեն տուժել. Լավրով

Անկարայում հարկադրաբար վայրէջք կատարած ուղեւորատար օդանավի հետ կապված միջադեպը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «Ազատության» փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Վստահեցնում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների առնչությամբ անհանգստանալու հիմքեր չկան»,- «Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Լավրովը։

Ռուսաստանը թուրքական կողմից ակնկալում է պարզաբանումներ միջադեպի վերաբերյալ:

Անցյալ շաբաթ թուրքական կործանիչները հարկադրել էին Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող սիրիական Airbus A-320 օդանավին վայրէջք Անկարայի օդանավակայանում:

Մեկնաբանելով միջադեպը, Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ ինքնաթիռով տեղափոխվող բեռը «պատկանում էր ռուսաստանյան ընկերության եւ նախատեսված էր սիրիական կողմի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031