Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել հազվագյուտ հողային մետաղների համատեղ մշակման շուրջ՝ որպես փոխհատուցում Կիևին տրամադրած օգնության դիմաց։
Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ ապագայում Կիևին տրամադրվող ռազմական օգնության համար պետք է պատասխանատվություն ստանձնի Եվրոպան։
Ավտոբուսներից վերջինը կորցրել է կառավարումը, հարվածել բետոնե ցանկապատին, ինչից հետո՝ շրջվել։ Նշվում է, որ խափանվել է ավտոբուսի արգելակման ոտնակների աշխատանքը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի առարկում եվրոպական երկրներից խաղաղապահների տեղակայմանն Ուկրաինայում
Իսրայելական ուժերը փետրվարի 26-ի առավոտյան հետ են քաշվել Դարաայի և Կունեյտրայի գյուղական շրջաններից՝ Սիրիայի տարածք ներխուժումից ժամեր անց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը 5 միլիոն դոլարով կվաճառի, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք օտարերկրացիներին իրավունք կտան ապրել և աշխատել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում էր 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ՝ որպես փոխհատուցում ամերիկյան օգնության դիմաց։
Խարկովի քաղաքապետն էլ հայտնել է, որ գիշերը ռուսական ԱԹՍ-ների հարվածը հետ մղելու ժամանակ դրա բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, վիրավորվել է 2 մարդ։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի համոզմամբ՝ Բրյուսելը պետք է աջակցի Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ Հայաստանի կատարած համարձակ քայլին և ապահովի, որ Երևանը միայնակ չմնա մարտահրավերներին դիմակայելու գործում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է արտահայտել «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալուն։ Ինյարիտուի համոզմամբ՝ Հայաստանի […]
88-ամյա Ֆրանցիսկոսը փետրվարի 14-ից գտնվում է Agostino Gemelli հիվանդանոցում, որտեղ նրա մոտ կրկնակի թոքաբորբ է ախտորոշվել
տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան:
«Սրանից մի երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ու նրա աղանդի ներկայացուցիչները սկսել էին ակտիվորեն շեփորահարել թեզը, թե Հայաստանի նախորդ իշխանությունները Արցախը վաղուց էին ճանաչել Ադրբեջանի մաս ու միշտ բանակցությունները վարել էն էդ ելակետից։
Համացանցի դարաշրջանն ու սոցցանցերն այդ մոտեցումը փոխել են հատկապես Հայաստանում, որտեղ աշխարհաքաղաքականության մասին հրապարակային դատողություններ են անում «եսիմ ովքերը», իսկ 5-րդ շարասյան կարկառունները աշխարհաքաղաքական վերլուծության անվան տակ զբաղվել են և զբաղվում են զուտ հակառուսականություն քարոզելով: Արդյունքում ունենք հանձնված Արցախ ու «զգետնված» արժանապատվություն, ավելին՝ այդ ամենի գլխավոր մեղավոր քընձըխը դեռ վարչապետի աթոռին վեր ընկած է:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անլուրջ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը՝ Ուկրաինային միջուկային զենք տալը։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավարը խոսել է Breitbart News-ին տված հարցազրույցում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հունգարիան ցանկանում է ութ հոգու հանել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ցուցակից և ստանալ նոր երաշխիքներ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման շուրջ բանակցությունների վերաբերյալ, նախքան սահմանափակումները երկարաձգելու համաձայնությունը, հայտնում է Reuters-ը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
«Սա մի փաստաթուղթ է, որը կփոփոխի գոյություն ունեցող իրավական հիմքը և կխորացնի երկկողմ հարաբերությունները: Հենց այս գործընթացն ավարտվի, և նոր նկրտումների շուրջ համաձայնությունների գանք, նոր նշաձող կսահմանենք մեր համագործակցության համար», Երևանում Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երևանյան նիստում հայտաարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Հովհաննիսյանը:
Ավելի քան 230 հազար կանադացիներ ստորագրել են խնդրագիր՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյին կոչ անելով ամերիկացի միլիարդատիրոջը և ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկին զրկել Կանադայի քաղաքացիությունից գրում է Axios-ը:
Դոլարի փոխարժեքը, որի վրա հիմնված է արտաբորսային շուկան, օգոստոսի վերջից ի վեր առաջին անգամ իջել է 85 ռուբլուց, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սակարկության տվյալները։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ի երեկոյան ներկայացրեց իր «փտած գաղափարախոսական կետերը», որպեսզի ցույց տա, թե արցախյան շարժման մեկնարկի 37-ամյակին մեռնում է հին գաղափարախոսությունը և թևակոխում ենք նոր դարաշրջան:
Սիրիան երեքշաբթի դատապարտել է Իսրայելի ներխուժումն իր տարածք և կոչ է արել նրան դուրս բերել զորքերը, ըստ Reuters-ի՝ ասված է ազգային երկխոսության գագաթնաժողովի վերջնական հայտարարության մեջ, որը հրավիրել էին Սիրիայի նոր իսլամիստական իշխանությունները՝ երկրի համար քաղաքական ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով:
Փետրվարի 25-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«ԵՄ կողմից ազդակը չի եղել։ Բացի այդ, ԵՄ գնացողներ, այն ամենը, ինչ տեսնում եք Ուկրաինայում, դա ձեզ արդյոք ոչինչ չի՞ ասում, այսօր քննարկում են ուկրաինական ռեսուրսների օգտագործման հարցը, այսօր ԱՄՆ-ը ասում է՝ մինչև հիմա Ուկրաինային ինչ խոստացել են, հիմարություն է եղել, ինչ փող էլ ստացել են, պետք է հետ տան։ Լավ, դա մեզ համար դաս չի՞։ Այսօր մի ամբողջ Ուկրաինա կանգնեցրել են փաստի առաջ, ասում են, որ՝ սխալ ակնկալիք եք ունեցել»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով՝ արդյո՞ք նույնը չեն ուզում անել Հայաստանի հետ, չէ՞ որ, երբ ուզում են աշխարհաքաղաքական վեկտոր փոխել, մինչև հասնեն մյուս տանիքի տակ, արանք է գոյանալու, և հարցական է՝ ինչո՞վ է լցվելու Հայաստանի դեպքում։
Դոնալդ Թրամփը այսօր հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Վլոդիմիր Զելենսկու հետ՝ հնարավոր է այս կամ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում, նպատակ ունենալով ստիպել Կիևին ստորագրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ պայմանագիրը։
Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմների ստեղծման գրավոր առաջարկ:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սահմանադրական դատարանում իր իմփիչմենթի գործով վերջին նիստի ժամանակ եզրափակիչ ելույթում ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից, սակայն նշել է, որ ռազմական դրություն է մտցրել պետության և ժողովրդի շահերից ելնելով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի ելույթի տեքստը հրապարակել են նրա փաստաբանները։
Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել դահուկով սահելիս: Այս մասին Տուսկն ինքն է հայտնել X սոցիալական հարթակում։Նա տեսանյութ է զետեղել, որտեղ կանգնած է՝ հենված երկու հենակներին։ Վարչապետի ձախ ոտքի վրա օրթեզ է ամրացված:
«Մենք ձգտում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և պատրաստ ենք օգնել այդ հարցում», – Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ խոսելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակից:
Երևանում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը ոչ միայն հարթակ էր երկկողմ օրակարգի հարցերի քննարկման համար, այլև հնարավորություն՝ ավելի խորացված վերլուծելու առկա իրավիճակը, գնահատելու ռազմավարական հեռանկարները և հստակեցնելու, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն օրերս Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում։ Բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ֆիդանի հետ բանակցություններում հատուկ ուշադրություն են դարձրել Հարավային Կովկասում համագործակցության ընդլայնմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում։