Բաժիններ՝

Մեքսիկայում ֆուտբոլի դաշտում հարձակման հետևանքով կա 11 զոհ, 12 վիրավոր

Մեքսիկայում զինված անձինք ֆուտբոլի դաշտում հարձակում են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Independent պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին, Գուանախուատոյի նահանգի Սալամանկա քաղաքում, Լոմա դե Ֆլորես համայնքի հավաքի ժամանակ։ Վիրավորների թվում կան կին և երեխա։

Հարձակման շարժառիթը դեռ հայտնի չէ, սակայն Գուանախուատոյի նահանգում բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվում հանցախմբերի միջև հակամարտության պատճառով։

Իր հերթին The Sun պարբերականը հաղորդում է, որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է 4 տղամարդու կողմից, որոնք եղել են պիկապ մեքենաներով։ Տպավորություն է եղել, որ հրաձիգները կրակ են բացել առանց որևէ խտրականության՝ արձակելով ավելի քան 100 գնդակ։

Սալամանկայի քաղաքապետ Սեսար Պրիետոն դիմել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ խնդրելով օգնել վերահսկել բռնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031