Դաղստանում ձերբակալվել են գրոհայիններ, որոնք մասնակցել են «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչություն կատարողների ֆինանսավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Lenta.ru»-ի հետ զրույցում նա մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ գործընկերության վերաբերյալ հայտարարությունը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինըն ասել է, որ Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ։
Նոուրուզը, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ, ավելի քան 3 հազար տարվա պատմություն ունի։ Այն նշում են բոլոր պարսկալեզու ժողովուրդները և թյուրքալեզու ժողովուրդների մեծ մասը
«Հայաստանի բանկերն ապրիլից դադարել են ընդունել «Միր» քարտերի սպասարկումը՝ ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման պատճառով»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեթ Եները ՏԻՄ ընտրությունների վերջին իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ է արել և նշել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 78,11 տոկոս։
Արցախի բարձրաստիճան ղեկավարներն Ադրբեջանում նախնական կալանքի տակ են, 210 գերեվարված վերադարձվել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն իր հերթին հայտարարել է իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր բժշկական համալիրում 21 հիվանդի մահվան մասին:
Նախարարը հայտնել է, որ հարձակումը միայն նյութական վնասներ է պատճառել։
ԱՄՆ-ն իրականացրել է մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն օդով Գազայի հատվածի հյուսիսային հատված հասցնելու գործողությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Էրդողանի խորհրդականը այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
Մարտի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:
Նաև պատճառվել է նյութական վնաս։
Հրդեհի բռնկման նախնական վարկածը էլեկտրալարերի կարճ միացումն է։
Որտե՞ղ Արցախի «Վտարանդի կառավարությունը» կլինի առավել պաշտպանված, իհարկե, այն երկրում, որը Արցախը փրկող է, ոչ թե հանձնող: Այդպես չէ՞: Ուրեմն, էլ ինչո՞ւ եք Ռուսաստան «ուղարկում», այլ ոչ թե Ֆրանսիա, որտեղ կա նույնիսկ Արցախի «Վտարանդի կառավարության» գործունեության իրավա-քաղաքական հիմք՝ Ֆրանսիայի ԱԺ ընդունած բանաձեւերի տեսքով»:
Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ավարտից հետո մեկնարկած և դեռևս անավարտ հաշվարկների հիման վրա Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է հաղթանակի առթիվ:
Ցուցարարները պահանջել են Նեթանյահուի հրաժարականը և նոր ընտրություններ։ Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են անհապաղ համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող շուրջ 130 պատանդներին վերադարձնելու համար։
Թայվանի մայրաքաղաք Թայբեյի կառավարական շրջանի կրկնօրինակը կառուցվել է Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգի զորավարժարանում, որը գտնվում է անապատում։ Այս մասին հայտնել է գերմանական Bild հրատարակությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում՝ Կունինում, անօդաչուի հարվածից «Հեզբոլլահի» էլիտար «Ռադվան» շարժման բարձրաստիճան զինվորական է սպանվել, հայտնում է Times of Israel-ը:
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Վինձոր ամրոցում մասնակցել է Զատկի ամենամյա արարողությանը, ինչը նրա առաջին հայտնվելն էր հասարակության մեջ այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Արգենտինյան “Todos Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Արդեն բոլորի համար ակնհայտ է և տեսանելի՝ Արցախն Ալիևին հանձնած Փաշինյանը Հայաստանի Կառավարության՝ ուղիղ հեռարձակվող նիստերը վերածել է Արցախի մեր հայրենակիցներին փող տալու գործին նվիրված նիստերի։
Այս Զատկի կիրակի, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։
Իսրայելցի զինվորականները գնդակոծել են պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» խմբավորման հրամանատարական կենտրոնը, կիրակի հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, որոնք հին, բայց «դեռևս գործող» են, ինչպես նաև «Aster» հրթիռներ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն։
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Գազայում «ցեղասպանությանը» վերջ տալու համար։
Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության գրառմանը, որում ասվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։
Գազայում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 32․8 հազար մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
Ռուսաստանի զինված ուժերը մարտի 31-ին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կա 1 զոհ։ Այս մասին հայտնել է Լվովի մարզային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Մաքսիմ Կոզիտսկին։