Բաժիններ՝

Քարնին հայտարարել է, որ Կանադան չի ձգտում Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Չինաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքել, քանի որ հարգում է Կանադա-ԱՄՆ-Մեքսիկա առևտրային համաձայնագրով (CUSMA) ստանձնած պարտավորությունները և նման քայլի չի գնա՝ առանց մյուս երկու կողմին ծանուցելու։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Քարնիի հայտարարությունը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո՝ 100% մաքսատուրք սահմանելու Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե Օտտավան համաձայնագիր կնքի Պեկինի հետ։

Հունվարի 16-ին Կանադան Չինաստանի հետ նախնական համաձայնության է եկել, ըստ որի երկու կողմը փոխադարձաբար կնվազեցնեն մաքսատուրքերը որոշակի ապրանքների նկատմամբ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ տարեկան 49 000 չինական էլեկտրամեքենա կմտնի Կանադա նվազեցված 6,1% մաքսատուրքով։ Ի պատասխան՝ Պեկինը կնվազեցնի կանադական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031