ԵՄ-ն կներկայացնի Գրենլանդիայի զարգացման ներդրումային փաթեթ

Եվրոպական Միությունը կներկայացնի Գրենլանդիայի համար ներդրումային փաթեթ, որը նպատակաուղղված կլինի կղզու կյանքի որակի բարելավմանը: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտնում են միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յոզեֆ Սիկելայի գրասենյակից:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն կկրկնապատկի Գրենլանդիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

«Մենք պատրաստում ենք խոշոր ներդրումային փաթեթ, որը կբարելավի Գրենլանդիայի առօրյա կյանքը և կամրապնդի մեր ամուր աջակցությունը գրենլանդացիների՝ իրենց ապագան որոշելու իրավունքին»,- Politico-ն մեջբերում է եվրահանձնակատարի խոսքերը։

Տեսանյութեր

Լրահոս