Լուկաշենկոն խոսել է արհեստական ​​բանականության կիրառման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիսվել է արհեստական ​​բանականությամբ աշխատող մեքենայի վարման իր փորձով՝ կոչ անելով զգուշությամբ վերաբերվել ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը: Այս մասին հաղորդում է «Пул Первого» Տելեգրամ-ալիքը

«Եթե կան գծանշումներ, կռուիզ-կոնտրոլն անմիջապես միանում է, և այն կարդում է ճանապարհը։ Դուք նույնիսկ ղեկը օգտագործելու կարիք չունեք. այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Հետևաբար, եթե մենք անմիջապես արձանագում ենք նորարարություններին, պետք է դա անենք շատ զգույշ»,- հայտարարել է հանրապետության ղեկավարը։

Լուկաշենկոն կասկածանքով է վերաբերվել ժամանակակից տեխնոլոգիական միտումներին, բայց ընդունել է, որ «արհեստական ​​բանականություն» և «անօդաչու համակարգեր» հասկացություններն արդեն իսկ արմատավորվել են առօրյա կյանքում։

Տեսանյութեր

Լրահոս