Սիյարտոն քննադատել է Զելենսկիին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն քննադատել է Վլադիմիր Զելենսկիին, ով լքել է երկիրը և մկենել Դավոսի ֆորումին մասկանցելու՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին վիրավորելու նպատակով։

Ավելի վաղ, Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում իր ելույթի ժամանակ Զելենսկին հայտարարել էր, որ «Եվրոպան ոչնչացնել փորձող ուժերը», իբր, ազատորեն գործում են նույնիսկ Եվրոպայում, և որ յուրաքանչյուր «Վիկտոր», որը ապրում է եվրոպական փողերով՝ վաճառելով եվրոպական շահերը, Զելենսկիի կարծիքով արժանի է «ապտակի»։ Իր հերթին, Օրբանը հայտարարել էր, որ բոլորը կստանան այն, ինչին արժանի են։

Ինչպես Սիյարտոն նշել է «Час правды» հաղորդման ժամանակ, Զելենսկին՝ «մի երկրից, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ մահացել են, իսկ միլիոնավորները՝ փախել, պետք է լքի մայրաքաղաքը և գնա Դավոս՝ ելույթ ունենալու։ Չորս տարվա պատերազմից հետո նրա գլխավոր թեզն այն է, թե ինչպես վիրավորի Վիկտոր Օրբանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031