Ֆրանսիայում տեղի կունենա «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի հարցին

Հունվարի 27-ին Ֆրանսիայի նախագահությամբ առաջին անգամ տեղի կունենա «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների առաջին հանդիպումը: Նախարարները քննարկելու են Ուկրաինային տրամադրվող օգնությունը և կարևորագույն հումքի մատակարարումը: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ֆինանսների նախարարության հայտարարությանը։

«Երեքշաբթի օրը Ֆրանսիան կհյուրընկալի G7-ի ֆինանսական պաշտոնյաների առաջին հանդիպումը իր նախագահության ընթացքում, որի շրջանակներում քննարկումները, ինչպես սպասվում է, կկենտրոնանան կարևորագույն մատակարարումների ապահովման և Ուկրաինային հետագա ռազմական օգնության հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Առաջիկա հանդիպման օրակարգում են նաև «գլոբալ անհավասարակշռությունների հաղթահարումը և միջազգային գործընկերության նոր շրջանակի ստեղծումը», հաղորդում է Bloomberg-ը։

Տեսանյութեր

Լրահոս