Կոսովցի ընդդիմադիր պատգամավորները դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի խոչընդոտեն խորհրդարանի աշխատանքը՝ այդկերպ բողոքելով կառավարության՝ Սերբիայի և Չեռնոգորիայի հետ համաձայնության գալու դեմ, հայտնում է Associated Press-ը:
Ամերիկյան ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբիայում ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման ճամբարին, հայտնում է The New York Times-ը:
Մոսկվայում 52 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամերլան Ագուզարովը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Սաուդյան Արաբիան դիտարկում է Սիրիայի հարավ-արևելքում ցամաքային օպերացիա անցկացնելու հնարավորությունը, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով թագավորությունում իր աղբյուրներին:
Ֆրանսիական Air France ավիաընկերությանը պատկանող Avro RJ85 ուղևորատար ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Թուրինից Փարիզ, տարհանվել է շարժիչի այրման հետևանքով, հայտնում է իտալական La Stampa թերթը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մարտին կմեկնի Կուբա: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:
Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալները կտրել են 15-ամյա դեռահասի գլուխն այն բանի պատճառով, որ վերջինս լսել է արևմտյան փոփ երաժշտություն, հայտնում է Lenta.ru-ն:
Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չընդունի, որ PKK-ի սիրիական թևը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպությունը (PYD) ահաբեկչական է, Թուրքիան կարող է փակել «Ինջիրլիք» ռազմաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջ:
Ռուսաստանը խոստացել է պաշտպանել Սիրիայի քուրդ զինյալներին Թուրքիա ներխուժման դեպքում, այդ պատճառով էլ Անկարայի այդ քայլը կարող է հանգեցնել «մեծ պատերազմի»: Այդ մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում սիրիական «Քրդստանի» ղեկավար Ռոդի Օսմանը:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան կասկածվում է Լեհաստանի ժողովրդական հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուենռայթը:
Տեսանյութում քննարկվում են շփման գծում իրավիճակի թեժացման պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին, հայտնում է Սպիտակ տունը, տեղեկացնում է BBC-ն:
Կրեմլը կշտամբում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «հակամարտությունը կարգավորելու ՌԴ դիվանագիտական ջանքերը» խափանելու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուկինին:
Իրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը:
«Ես լավատես եմ ԵՄ-ՀՀ հարաբերությունների այս նոր շրջափուլի հարցում, քանի որ բանակցությունները չեն սկսվելու զրոյից։ Ընդհակառակը, կողմերն աշխատելու են այն ամենի վրա, ինչն արդեն կառուցվել է, ուստի մենք կարող ենք կոնկրետ արդյունքներ ակնկալել ողջամիտ ժամկետներում»,- ասում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան։
էլեկտրատեխնիկական սարքավորանք արտադրողների ազգային ասոցիացիայի տվյալներով, որոնք վկայակոչում է պարբերագիրը, «կոմպակտ լյումինեսցենտային լամպերի մատակարարումներն անցյալ տարվա համեմատությամբ արդեն այժմ 28 տոկով կրճատվել են, մինչդեռ լուսադիոդային լուսատուների մատակարարումներն աճել են 237 տոկոսով»:
Մեզ համար անհասկանալի էր, թե ինչու արևմտյան և ռուսաստանյան լրատվամիջոցներն այդքան մանրամասն լուսաբանեցին Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի հանդիպումը: Փետրվարի 11-14-ին դա համաշխարհային լրատվության առաջին լուրն էր: Իսկ ռուսական լրատվությունը մինչև այսօր էլ կայացած հանդիպումը որակում է «հազար տարուց մի փոքր պակաս ժամանակահատվածի ամենասպասված իրադարձություն»:
Եվրոպայի ավիաանվտանգության գործակալությունը (EASA) հայտարարել է, որ ավիափոխադրողները կարող են վերսկսել թռիչքները Ղրիմի վրայով:
«Իրավիճակը Թուրքիայում և Թուրքիայի շուրջ բավականին բարդացած է Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, «Radikal»-ի սյունակագիր Ումիթ Քվանչը:
Toyota ընկերությունը հայտարարել է 2,87 միլիոն ավտոմոբիլների հետկանչման մասին՝ անվտանգության գոտիների խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-24» հեռուստաալիքում ճեպազրույցում հայտնել է, որ ՌԴ գերատեսչությունը դեմ է Սիրիայում քրդական անկախ պետության ստեղծման հնարավորությանը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ ընտանիքի վրա իրականացված հարձակման գործի նախաքննությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով: Այս մասին «Ակոս» պարբերականին հայտնել է հարձակման զոհ դարձած Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մուրաթ Օրալը:
Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են ռազմավարական Քենսաբ քաղաքը, որը համարվում էր երկրի հյուսիսային Լաթաքիա նահանգում ԴԱԻՇ-ի ամենավերջին ու կարևոր հենակետը: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հանգեցնում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ձգձգման, կարծում է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը:
Առաջին նիստին քննարկվել է Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես են եկել Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որը վերջերս Քանյե Ուեսթից ստացել էր 1 միլիարդ դոլարի ներդրումներ անելու խնդրանք, արձագանքել է ռեփերի գաղափարին, հայտնում է Complex-ը: Ճիշտ է, Ցուկերբերգը զերծ է մնացել հայտարարություններից՝ իր վերաբերմունքը արտահայտելով բավական զուսպ:
«Իրանը կկանգնի մինչև վերջ, ինչքան որ հնարավոր լինի։ Նաև Ռուսաստանի շահերին է համընկնում, որ Բաշար Ասադը մնա։ Այստեղ մեծ հարցական է, թե ԱՄՆ-ը ի՞նչ պետք է առաջարկի Ռուսաստանին, որ նա իր շահերը երկրորդայնացնի դրա դիմաց»,- ասում է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
Հունգարա-սերբական սահմանին նորածնին գրկած փախստականի լուսանկարը, որն արվել է ավստրալացի լրագրող Ուորեն Ռիչարդսոնի կողմից, ստացել է հեղինակավոր World Press Photo լուսանկարչական մրցույթի գլխավոր մրցանակը, հայտնում է BBC-ն: