Բաժիններ՝

Օբաման մարտին կմեկնի Կուբա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ մարտին կմեկնի Կուբա: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Հաջորդ ամիս ես կգնամ Կուբա, որպեսզի զարգացնեմ մեր առաջընթացն ու ջանքերը, որոնք կօգնեն լավացնել կուբացի ժողովրդի կյանքը»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Օբաման պլանավորում է մարտի 21-21-ին այցելել Կուբա իր կնոջ հետ:

Ավելի վաղ ԱՄՆ կառավարությունում մի քանի դիվանագիտական աղբյուրներ հայտնել էին, թե Օբաման պատրաստվում է մարտին այցելել Կուբա:
Ուղևորությունը կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա՝ սկսած անցած դարի 20-ական թվականներից:

Միակ նախագահը, որն այցելել է Կուբա՝ որպես ԱՄՆ նախագահ, եղել է Կալվին Քուլիջը: Վերջինս Կուբա է այցելել 1928 թվականին:
Կուբա է այցելել 2002թ. նաև Ջիմի Քարտերը, ով ԱՄՆ-ի նախագահն էր 1977-1981 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29