Իրաքից Թուրքիա ձգվող նավթախողովակաշարը պայթեցվել է

Իրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ պայթյունից հետո խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է: Թուրքական գործակալության վարկածով` խողովակաշրը պայթեցրել են Քրդստանի աշխատավորական կոսւկացության (PKK) զինյալները:

Քիրկուկ-Յումուրթալըք նավթային խողովակաշարը վերջին անգամ պայթեցվել էր նաեւ 2015 թվականի հուլիսին: Նավթատար խողովակաշրի 986 կմ երկարությամբ առաջին ճյուղը կառուցվել է 1977 թվականին, 890 կմ երկարությամբ երկրորդ ճյուղը` 1987 թվականին: Շահագործման հանձնվելուց հետո Քիրկուկ-Յումուրթալըք նավթամուղ խողովակաշարը տասնյակ անգամներ պայթեցվել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29