Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է իր մասնակցությունը Բաքվի գլոբալ ֆորումին, որը կանցկացվի մարտի 10-11-ը Բաքվի միջազգային կենտրոնում, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով ֆորումի մամուլի ծառայությանը:
Մեմուարները, որոնք ենթադրաբար գրել է կանադացի սերիական մարդասպանը, հանվել են վաճառքից օնլայն խանութում հայտնվելուց մի քանի ժամ անց:
2016թ. սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 110 հազար փախստական, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պայմանների հետ՝ երկրում դադարեցնել ռազմական գործողությունները, եթե ռազմական գործողությունները ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի» ու մյուս զինյալների դեմ շարունակվեն, հայտնում է SANA-ն՝ հղում կատարելով Սիրիայի կառավարության հայտարարությանը:
Իրաքյան Քրդստանի հատուկ նշանակության ջոկատը ԴԱԻՇ-ի գերությունից ազատել է 16-ամյա մի շվեդուհու, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ինքնավարության անվտանգության խորհրդին:
«Հայաստանի առնչությամբ Թուրքիան մի շարք մտավախություններ ունի: Դա վերաբերում է ՌԴ-ի ռազմական բազաներին ՀՀ-ում, Թուրքիան մտածում է, որ ՌԴ-ն ՀՀ-ին կարող է հենակետ դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ` ապակայունացնելով Հարավային Կովկասը, ինչը խնդիր է ոչ միայն՝ Թուրքիայի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար»:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան 26 ավիահարված է հասցրել Սիրիայում ու Իրաքում դրանց թիրախներին, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ է Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտի փակման պլանը, հայտնում է Associated Press-ը:
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իսպանացի ու մարոկկացի ոստիկանները համատեղ ջանքերով ձերբակալել են 4 մարդու, որոնց կասկածում են ԴԱԻՇ-ի համար մարդկանց հավաքարելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Իտալիան թույլ կտա ԴԱԻՇ-ի դեմ Լիբիայում պայքարող ԱՄՆ հրամանատարությամբ գործող կոալիցիայի զինված անօդաչու թռչող սարքերին թռիչք իրականացնել Սիցիլիայի «Սիգոնելլա» բազայից:
Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչությունը հայտնել է այն մասին, որ ավելի քան 800 իսլամիստ է Գերմանիայից ուղևորվել Իրաք ու Սիրիա՝ կռվելու ԴԱԻՇ-ի ու «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման կողմից, գրում է Die Welt-ը:
4 մարդ է տուժել Հոկայդո կղզու «Սինտիտոե» օդանավակայանում ճապոնական JAL (Japan Airlines) ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի շարժիչի այրման հետևանքով:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կապված իր լիազորությունների ժամկետի ավարտի հետ, ցանկություն է հայտնել մեկնել կռվելու, հայտնում է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ՌԴ նախագահ Բարաք Օբամային կատարել Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի պայմանները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր` փետրվարի 23-ին, Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Անկարայի ահաբեկչությունից 6 օր առաջ հնարավոր սպառնալիքի մասին տեղեկացրել էր Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական և ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակներին:
Նիդեռլանդների հարավում՝ Դալֆսեն քաղաքի մերձակայքում, ուղևորատար գնացքի վթարի հետևանքով զոհվել է նվազագույնը 2 մարդ, ևս մի քանիսն ստացել են վնասվածքներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախօրեին Ֆիջի կղզում տրոպիկական «Ուինսթոն» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով երկրի իշխանություններին, որոնք շարունակում են տեղեկություններ ստանալ Ֆիջի արշիպելագի հեռավոր կղզիներից:
Սիրիական ընդդիմությունը մերժել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ ապրիլի 13-ին նշանակած նոր խորհրդարանական ընտրությունները:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկում հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակել ապրիլի 13-ը: Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել է, որ ուրախությամբ կմասնակցի գեյ-շքերթի, որը կանցկացվի Տորոնտոյում հուլիսի 3-ին:
WikiLeaks-ն այսօր հայտարարել է փաստաթղթերի հրապարակման մասին, որոնք վկայում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից համաշխարհային առաջատար ղեկավարներին լրտեսելու մասին:
Լոնդոնի ու Նյու Յորքի էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, այս մասին վկայում են աճուրդի տվյալները:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումն ուղևորատար օդանավերի ուղեբեռներում, հայտնում է Reuters գործակալությունը:
Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ ընդունում է զինադադարի գործարքը, որի մասին հայտարարել էին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եթե իրականացվեն մի շարք մարդասիրական պահանջներ, հայտնում է AFP-ն:
Կրեմլի կայքում հրապարակվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որը վերաբերում է Սիրիայում հրադադարի հաստատմանը: Պուտինի հայտարարությունը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:
Կնոջ խոսքով՝ ոստիկաններն ամուսնուց պարբերաբար փորձել են գումար շորթել՝ ասելով, որ եթե «Պորշ Կայեն» ավտոմեքենա եք վարում, ապա «մեզ գումար տվեք»: Սակայն ամուսինը հրաժարվել է՝ ասելով, որ 6 երեխաներ ունի, որոնց խնամքն իր վրա է: Դրանից հետո, ինչպես պատմում է Ելենա Աթայանը, ամուսնուն սպառնացել են՝ ասելով. «Մենք քեզ կնստացնենք»:
«Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր կառուցելու համար Ռուսաստանի կողմից տրամադրված գումարի հիմնական մասը հետ է վերադարձվել: Պատճառը համապատասխան պայմանագրի չեղարկումն է:
Անհետացած խիստ վտանգավոր ռադիոակտիվ նյութն Իրաքում գտնվել է Հարավային Զուբաիր քաղաքի բենզալցակայաններից մեկի հարակից տարածքում թաղված վիճակում: Շաբաթ օրն այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարարության մամլո խոսնակ Ամիր Ալին:
Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը հրապարակել է երկրի նախկին նախագահ, խաղաղության նոբելյան դափնեկիր Լեխ Վալենսային առնչվող նյութերը, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»: