Բաժիններ՝

Վահրամաբերդ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 05։15-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին խճուղու տներից մեկի, անասնագոմի և հացատան տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 07:33-ին: Այրվել են հացատունը (մոտ 20 քմ), տան և անասնագոմի տանիքների փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան և անասնագոմի տանիքների մյուս հատվածներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930