Բաժիններ՝

Էր-Ռիադը դիտարկում է Սիրիայում ցամաքային օպերացիա սկսելու հնարավորությունը. FT

Սաուդյան Արաբիան դիտարկում է Սիրիայի հարավ-արևելքում ցամաքային օպերացիա անցկացնելու հնարավորությունը, գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով թագավորությունում իր աղբյուրներին:

Դիվանագետներից մեկը պատմել է, որ Էր-Ռիադն անհանգստացած է տարածաշրջանում իր ազդեցության կորստից, իսկ ցամաքային օպերացիան ազդանշան կլինի մրցակից Թեհրանին:

Թերթի զրուցակցի տվյալով՝ Հորդանանն արդեն առաջարկել է հատուկ նշանակության ջոկատ տեղակայել Սիրիայի ու Իրաքի սահմանամերձ հատվածներում:
Սիրիայի ցեղախմբերի ղեկավարի խոսքով՝ սաուդցիներն արդեն այդ շրջանում հետախուզություն են սկսել: Այդ դեպքում հնարավոր է նաև հորդանանցի զինվորականների մասնակցություն:

Բացի Սաուդյան Արաբիայից՝ Սիրիայում ցամաքային օպերացիա սկսելու մասին է հայտարարել նաև Թուրքիան, որը 2015-ից խոսում է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին: Ինչպես գրում է FT-ն, դա թույլ կտա արդյունավետ ազդել Սիրիայի հյուսիսում քրդերի գործողությունների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս