EurActiv պորտալի փոխանցմամբ` այս գործում ներգրավված են նաև Սլովենիայի և Ավստրիայի նախկին արտաքին գործերի նախարարներ Զորան Տալերը և Էրնստ Շտրասսերը:
Անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կալանքի տակ գտնվող Ուկրաինայի՝ VIII գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է 14 մարդ, հայտնում է Associated Press-ը:
2015թ. դեկտեմբերի 8-ով թվագրված այդ նամակում Կարդինալ Քոմաստրին գրում է, որ Պապի նվիրած քարը զետեղված էր Սբ. Պետրոսի տաճարի Սբ. Դռան մեջ 2000թ.՝ ձեռամբ Նորին Սրբություն Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի: Քարը Սբ. Պետրոսի տաճարից վերցվեց Ողորմության հոբելյանական տարվա բացման առթիվ՝ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության տոնին:
Թուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է պառակտել դաշինքը: Այս մասին նա հայտարարել է CNN-ի եթերում:
Ավստրալական AC/DC խումբը ստիպված է եղել դադարեցնել ԱՄՆ-ում շրջագայությունը բժիշկների նախազգուշացումների պատճառով այն մասին, որ խմբի վոկալիստ Բրայան Ջոնսոնը ռիսկի է դիմում ամբողջությամբ կորցնել լսողությունը:
Ցանկապատի վրայով Սպիտակ տուն ներթափանցելու հերթական փորձն է գրանցվել երեկ Վաշինգտոնում անհայտ տղամարդու կողմից, գրում է TASS-ը:
Carmike Cinemas կինոցանցի բաժնետոմսերի արժեքը մարտի 7-ին Նյու Յորքի Nasdaq սակարանում գրեթե 16,5 տոկոսով ավելացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դրա սեփականատեր է դառնում մեկ այլ ցանց՝ AMC Entertainment-ը, որը պատկանում է չինացի մագնատ Վան Ցզյանլինին:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը համաձայն չէ «Գազպրոմ»-ի դիրքորոշման հետ` վճարելու գումարային փոխհատուցում Հայաստանի մատակարարվող գազի տարանցման համար: Վրաստանը ցանկանում է հետագայում ևս ստանալ գազ տարանցումից սահմանված 10%-ը:
Այս տվյալները ներկայացված են պետությունների ղեկավարներին հղված բաց ուղերձում, որը մարտի 8-ի նախօրեին հրապարակել են շոու-բիզնեսի տասնյակ աստղեր, ներառյալ հեռուստահաղորդավա րուհի Օփրա Ուինֆրին, Microsoft ընկերության հիմնադրի կինը՝ Մելինդա Գեյթսը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, դերասանուհիներ Մերիլ Սթրիփը, Շարլիզ Թերոնը, երաժիշտ Էլթոն Ջոնը, նախկին բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին եւ շատ ուրիշներ:
«ԵՄ-ն պետք է պահանջներ դնի, չպետք է լինեն սոսկ հռչակագրային խոսքեր, այլև մշակվեն մեխանիզմներ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բառացիորեն ամբողջ բանակցությունների բովանդակությունը չի կարող ներկայացվել հանրությանը, բայց ամեն դեպքում՝ հիմնական և կարևոր սկզբունքային ուղերձները բանակցությունների վերաբերյալ պետք է հասնեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:
Եվրամիության երկրները Բրյուսելում այսօր կայանալիք գագաթաժողովի ժամանակ մտադիր են «բալկանյան երթուղին» փակ հայտարարել՝ նպատակ ունենալով խոչընդոտել Հունաստանից ներգաղթյալների ու փախստականների մուտքին Եվրամիության երկրներ:
Այսօր Փարիզում՝ ԵԽԽՎ կոմիտեի իրավական հարցերի ու մարդու իրավունքների հարցով նիստում, հրապարակվել է Ադրբեջանի հարցով նոր զեկուցողի անունը:
Վլադիմիրում LifeNews-ի քաղաքացիական լրագրողը տեսախցիկի վրա նկարահանել եւ LifeCorr-ի հավելվածով ուղարկել է տղայի վրա առյուծի ձագի հարձակման տեսագրությունը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գիշատչին վզափոկով զբոսնելու էին հանել շարժական կենդանաբանական այգում:
Կիեւում ձերբակալվել է 9-րդ խումբը, որը զբաղվել է ավտոմեքենաների գողությամբ եւ նրանց մասերի իրացմամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջև թռիչքների վերսկսման հնարավորությունը:
Իրանցի միլիարդատեր, գործարար Բաբակ Զանջանին, ով Իրանի իշխանությունների կողմից մահվան է դատապարտվել նավթի վաճառքից գոյացած եկամուտները թաքցնելու մեջ, մտադիր է բողոքարկել իրեն մահապատժի ենթարկելու դատավճիռը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, իրանական լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռասուլ Քուփայեզադեն:
Իրանական հում նավթի վաճառքները շուտով կարող են հասնել օրական 2 մլն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Տաեբնիան՝ մեկնաբանելով հունվարին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո երկրի ձեռքբերումներն ու պլանները, հայտնում է իրանական Shana գործակալությունը:
«Վստահաբար կարելի է ասել, որ տեղում մարտնչող Թուրքիայի իրավապահ ուժերի աջակցության դեպքում դա հնարավոր կլիներ անել, սակայն չկա այդ աջակցությունը, այդ ուժերն այսօր ևս անվերահսկելի են»,- ասաց Էստուկյանը` շարունակելով, որ այս դեպքում հարկ է սպասել:
Օդաչուն հաղորդագրություն է ուղարկել կնոջը, որտեղ գրել է, որ կկործանի ինքնաթիռը Հռոմից Ճապոնիա թռիչքի ժամանակ, որտեղ գտնվել է 200 ուղևոր: Սակայն, ըստ պարբերականի, օդաչուի կինը հասցրել է վտանգի մասին տեղեկացնել Հռոմի «Ֆլյումիչինո» օդանավակայանի աշխատակիցներին:
Պակիստանի Հայբեր-Պախտուվա նահանգում մահապարտի հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, սպանվել է 10 մարդ, ավելի քան 10-ը վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, ոստիկանները հայտնաբերել էին մահապարտին դատարանի դարպասների մոտ, երբ նա փորձել է դատարան մտնել լսումների ժամանակ ու կրակ էին բացել, ինչի հետևանքով նրա վրա տեղադրված պայթուցիկը գործի է դրվել:
Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր 14 տարվա ազատազրկման է դատապարտել Պանկիսի կիրճի բնակիչ Այուֆ Բորչաշվիլիին, ում ձերբակալել էին ԴԱԻՇ-ի անդամ լինելու և հավաքագրմամբ զբաղվելու համար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն դժգոհություն է հայտնել թուրքական իշխանությունների որոշման առնչությամբ՝ հսկողություն սահմանել ընդդիմադիր Zaman թերթի նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ը պլանավորում է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային մասում, որը գտնվում է քրդերի վերահսկողության ներքո: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով քրդական BasNews կայքին:
ԱՄՆ Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը հաղթել է Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում Մեն նահանգում, հայտնում է Associated Press գործակալությունը:
ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 19 տրիլիոն դոլարը: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փետրվարյան հաշվետվությունում:
Սիրիայում Եփրատ գետի վրա գտնվող Ռաքա քաղաքում երկրորդ օրն է՝ շարունակվում են զինված բախումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ միմյանց ախոյան զինյալների միջեւ:
Ծրագրավորող Ռեյ Թոմլինսոնը, ում համարում են էլեկտրոնային փոստի գյուտարար, մահացել է կյանքի 75-րդ տարում ԱՄՆ-ում:
Եվրոպա է ժամանել առաջին լցանավը, որը տեղափոխում է 1 մլն բարել իրանական նավթ: Ծովով ճանապարհը տևել է 17 օր, հայտնում է BBC-ն: