
Իրանը խոստանում է զգալի ավելացնել նավթի արտահանման ծավալները

Իրանական հում նավթի վաճառքները շուտով կարող են հասնել օրական 2 մլն բարելի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Ալի Տաեբնիան՝ մեկնաբանելով հունվարին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումից հետո երկրի ձեռքբերումներն ու պլանները, հայտնում է իրանական Shana գործակալությունը:
«Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց ու նավթի շուկա Իրանի վերադարձից հետո մենք ակնկալում ենք, որ նավթի ամենօրյա վաճառքները կվերադառնան օրական 2 մլն բարել նավթ մակարդակին»,- նշել է Տաեբնիան:
Եվրոպան դադարել էր իրանական նավթ գնել 2012 թվականի կեսից, երբ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել նրա միջուկային ծրագրի պատճառով: Հունվարի կեսին նավի առևտրի վրա սահմանված արգելքը հանվել էր:
Հիշեցնենք, որ այսօր Եվրոպա է ժամանել առաջին լցանավը, որը տեղափոխել է 1 մլն բարել իրանական նավթ: