Ազատություն Նադեժդա Սավչենկոյին. Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի կոչը

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը և առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում՝

  • անհապաղ ձեռնարկել արդյունավետ միջոցներ ՝ Ռուսաստանի Դաշնությունում անօրինական կալանքի տակ գտնվող Ուկրաինայի՝ VIII գումարման Գերագույն Ռադայի պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մշտական պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակելու ուղղությամբ:
  • դատապարտել Ռուսաստանի գործողությունները և հարուցել քրեական գործ՝ Ուկրաինայի ինքնիշխան տարածքից Նադեժդա Սավչենկոյի առևանգման և 2014 թվականի հունիսից Ռուսաստանի Դաշնությունում բռնի պահման փաստով:
  • հիմնել Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման միջազգային կոմիտե՝ բժիշկների, իրավապաշտպանների, հեղինակավոր հասարակական ու քաղաքական գործիչների ներգրավմամբ, ովքեր անդադար կհետևեն նրա առողջությանն ու ապօրինի դատական գործընթացի զարգացումներին, կտեղեկացնեն միջազգային հանրությանը, միաժամանակ կհասցնեն ՌԴ իրավասու մարմիններին՝ Նադեժդա Սավչենկոյին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու պահանջը:

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե.

Առուստամյան ԳայանեԵրևան, Հայաստան 
Աֆրիկյան ԿարինեԼոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան ԼևոնԳյումրի, Հայաստան
Գաբրելյան ՀեղինեՓարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան ԲորիսԿիև, Ուկրաինա
Մեհրաբյան ՌուբենԵրևան, Հայաստան
Հովհաննեսյան ԶարուհիԵրևան, Հայաստան
Սաքունց Արթուր ՎանաձորՀայաստան
Շահնազարյան ԴավիթԵրևան, Հայաստան

Տեսանյութեր

Լրահոս