ՉԺՀ-ից մագնատը դարձել է ԱՄՆ-ի կինոթատրոնների խոշորագույն ցանցի սեփականատերը

Carmike Cinemas կինոցանցի բաժնետոմսերի արժեքը մարտի 7-ին Նյու Յորքի Nasdaq սակարանում գրեթե 16,5 տոկոսով ավելացել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ դրա սեփականատեր է դառնում մեկ այլ ցանց՝ AMC Entertainment-ը, որը պատկանում է չինացի մագնատ Վան Ցզյանլինին: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:

Dalian Wanda չինական կոնգլոմերատը Carmike Cinemas-ը ձեռք է բերել 1,1 մլրդ դոլարով:

AMC Entertainment ընկերությունը 8380 էկրան ունի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, Regal Entertainment-ը, որը մեծությամբ երկրորդ ցանցն է, 7361 էկրան:

Չինացի բիզնեսմենի նոր ձեռքբերման՝ Carmike Cinemas-ի, կառավարման ներքո կա 4518 էկրան:

Չինական բիզնեսն իր ձեռքերում է կենտրոնացնում ԱՄՆ-ի կինոինդուստրիայի ավելի ու ավելի զգալի ակտիվներ: Այսպես, Վանի Dalian Wanda հոլդինգը հունվարին 3,5 մլրդ դոլարով ձեռք էր բերել Legendary Entertainment ընկերությունը, որն ստեղծել է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմը:

AMC Entertainment ցանցը Վանը 2012 թվականին գնել է ,2,6 մլրդ դոլարով:

Վան Ցզինլինը երկրորդ տարին անընդմեջ հայտարարվում է Ասիայի ամենահարուստ մարդը: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 28 մլրդ դոլար: Նա նաեւ Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբի 20 տոկոսի սեփականատերն է:

Վան Ցզինլինը 17 տարի ծառայել է ՉԺՀ-ի զինված ուժերում, իսկ ներկայում այդ երկրի կոմունիստական կուսակցության խոշոր գործիչներից մեկն է:

Տեսանյութեր

Լրահոս