
Պակիստանում մահապարտը դատարանի շենքի մոտ իրեն պայթեցրել է. կան տասնյակ զոհեր

Պակիստանի Հայբեր-Պախտուվա նահանգում մահապարտի հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ, սպանվել է 10 մարդ, ավելի քան 10-ը վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, ոստիկանները հայտնաբերել էին մահապարտին դատարանի դարպասների մոտ, երբ նա փորձել է դատարան մտնել լսումների ժամանակ ու կրակ էին բացել, ինչի հետևանքով նրա վրա տեղադրված պայթուցիկը գործի է դրվել:
Զոհերից երկուսը ոստիկաններ են: Հրաձգության ու պայթյունի հետևանքով մեկ մեքենա է պայթել:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են պակիստանցի թալիբները, որոնք կռվում են Պակիստանի կառավարության դեմ 2007-ից: